Շաբաթ առավոտյան նիստ
Հույսի հաղթանակը
Հատվածներ
Հույսի պարգևը անգին օժտում է Աստծո կողմից։ …
Երբ մենք ամրապնդում ենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, մենք մեր դժվարություններից այն կողմ տեսնում ենք հավերժության օրհնություններն ու խոստումները: Լույսի նման, որի պայծառությունն աստիճանաբար մեծանում է, հույսը լուսավորում է մութ աշխարհը, և մենք տեսնում ենք մեր փառավոր ապագան: …
Իմ եղբայրներ և քույրեր, հույսը կենդանի պարգև է, պարգև, որը մեծանում է, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: … Մենք կառուցում ենք մեր հավատքի ապացույցները աղոթքի, տաճարային ուխտերի, պատվիրանները պահելու, սուրբ գրություններով և ժամանակակից մարգարեների խոսքերով շարունակաբար սնվելու, հաղորդությունը ճաշակելու, մարդկանց ծառայելու և ամեն շաբաթ մեր ընկերակից սրբերի հետ երկրպագելու միջոցով:
Աճող ամբարշտության ժամանակներում մեր հույսն ամրապնդելու համար Տերն Իր մարգարեին ուղղորդել է երկիրը ծածկել Իր տաճարներով: …
Չկա ոչ մի ցավ, հիվանդություն, անարդարություն, տառապանք կամ որևէ բան, որ կարող է մթագնել մեր հույսը, երբ մենք հավատում ենք և ամուր կառչած ենք Տիրոջ տանը Աստծո հետ կապած մեր ուխտերից: Դա լույսի տուն է, հույսի տուն է: …
Եղբայրներ և քույրեր, ձեր փնտրած խաղաղությունը միգուցե չգա այնքան արագ, որքան դուք եք ցանկանում, սակայն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք ապավինեք Տիրոջը, Նրա խաղաղությունը կգա:
Եկեք սնուցենք մեր թանկագին հավատքը, մինչ առաջ ենք մղվում հույսի կատարյալ պայծառությամբ։ Ես վկայում եմ, որ մեր հույսը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Նրա միջոցով մեր բոլոր արդար երազանքները կիրականանան: Նա հույսի Աստվածն է, հույսի հաղթանակը: Նա ապրում է և սիրում է ձեզ: