2024
Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության
Նոյեմբեր 2024


Կիրակի առավոտյան նիստ

Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Այո, անդրանիկություն։ ․․․ Շատ հմայիչ բառ է։ Բայց ի՞նչ է այն նշանակում։ ․․․

․․․ Մենք խոսում ենք ժառանգության մասին, որը դուք ստանում եք՝ որպես Քրիստոսի ժառանգակիցներ, Նրա և Հոր հետ ուխտի հարաբերությունների շնորհիվ, որը դուք ընտրել եք կապել երկնքում։ ․․․

Մտածեք այդ մասին։ Երկրագնդի բոլոր մարդկանցից Աստված վստահում է ձեզ՝ ուխտի զավակներին, իր անձնակազմի անդամներին, որպեսզի օգնեք՝ Իր բոլոր զավակներին ապահով տուն բերելու Իր աշխատանքում: ․․․

․․․ Դուք ազնվական ծագում ունեք: Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ուխտի հարաբերությունը վստահության հարաբերություն է, որում ձեզ հասանելի է Նրանց շնորհի ավելի մեծ չափաբաժինը՝ Նրանց աստվածային օգնությունը, ուժի օժտումը և արտոնող զորությունը։ Այդ ուժն ուղղակի ունայն հույս չէ, ոչ էլ թալիսման կամ ինքնիրագործվող մարգարեություն։ Այն իսկական է:

Մինչ կատարում եք ձեր անդրանիկության պարտականությունները, հիշեք, որ դուք մենակ չեք: ․․․ Դուք ձեռք ձեռքի տված աշխատում եք Հիսուս Քրիստոսի հետ։ Յուրաքանչյուր նոր ուխտի և Նրա հետ ձեր հարաբերությունների խորացման արդյունքում դուք ավելի ու ավելի ամուր եք պահում միմյանց, մինչև որ ամուր գրկում եք միմյանց: Նրա շնորհի այդ սուրբ խորհրդանիշում դուք կգտնեք ցանկություն և ուժ, որպեսզի ապրեք ճիշտ այնպես, ինչպես Փրկիչն է ապրել՝ աշխարհից տարբեր: Դուք կարող եք անել ամեն ինչ, քանի որ Հիսուս Քրիստոսը կանգնած է ձեր կողքին։ ․․․

․․․ Թույլ մի տվեք աշխարհին փոխել ձեզ, որովհետև դուք ծնվել եք՝ փոխելու աշխարհը։