Շաբաթ առավոտյան նիստ
Հետևել Քրիստոսին
Հատվածներ
Քրիստոսին հետևելը պատահական կամ անկանոն փորձառություն չէ: Դա շարունակական պարտավորություն է և ապրելակերպ, որը պետք է առաջնորդի մեզ բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում: Նրա ուսմունքները և Նրա օրինակը սահմանում են Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտի ուղին: …
Աստծո պատվիրանները ապահովում են առաջնորդող և հաստատուն ուժ մեր կյանքում: …
Մեր Փրկչի մեկ այլ ուսմունք, կարծես, պահանջում է կրկին շեշտադրում մեր օրերի հանգամանքներում:
Սա շատ կոշտ և վիրավորական խոսքերի ժամանակ է հանրային հաղորդակցության մեջ և երբեմն նույնիսկ մեր ընտանիքներում: …
Ի՞նչ պետք է ուսուցանեն և անեն Քրիստոսի հետևորդները թունոտ հաղորդակցությունների այս ժամանակաշրջանում: Որո՞նք էին Նրա ուսմունքներն ու օրինակները: …
… Մենք պետք է սիրենք և բարիք անենք բոլորին: Մենք պետք է խուսափենք հակառակությունից և խաղաղարար լինենք մեր բոլոր շփումներում: Սա չի նշանակում հրաժարվել ձեր սկզբունքներից և առաջնահերթություններից, այլ ավելի շուտ դադարեցնել կոշտ հարձակումները ուրիշների վրա՝ իրենց սկզբունքների և առաջնահերթությունների պատճառով: Դա այն է, ինչ արեց մեր Կատարյալ Օրինակը Իր ծառայության մեջ: Դա այն օրինակն է, որը Նա թողեց մեզ համար, երբ Նա հրավիրեց մեզ հետևել Իրեն: …
Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք ուսուցանում և վկայում ենք Հիսուս Քրիստոսի՝ մեր Կատարյալ Օրինակի մասին: Այսպիսով, եկեք հետևենք Նրան՝ հրաժարվելով հակառակությունից։ Երբ մենք իրականացնում ենք մեր նախընտրած քաղաքականությունը հանրային գործողություններում, եկեք որակավորվենք Նրա օրհնությունների համար՝ օգտագործելով խաղաղարարների լեզուն և մեթոդները: Մեր ընտանիքներում և այլ անձնական հարաբերություններում եկեք խուսափենք այն ամենից, ինչը ներառում է դաժանություն և ատելություն։