Կիրակի առավոտյան նիստ
Անմոռանալի օրեր
Հատվածներ
Այս պահից՝ 2024 թ․ մինչև 2034 թ․ մենք կունենանք կարևոր իրադարձություններ, որոնք կհանգեցնեն աննախադեպ հնարավորությունների՝ ծառայելու, միավորվելու անդամների և ընկերների հետ և ներկայացնելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ավելի շատ մարդկանց, քան երբևէ: …
Այդ նպատակով ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, ովքեր աճող սերնդից են, հրավիրել ձեզ պատկերացնել, թե որքան ուրախալի կարող է լինել ձեզ համար այս հաջորդ անմոռանալի տասնամյակը: …
… Անձամբ ձեզ համար սա կլինի անմոռանալի տասնամյակ։ Բայց դա կրկնակի անմոռանալի կլինի, եթե դուք ակտիվորեն ձգտեք լույս դառնալ աշխարհի համար, նպաստելով, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի ավետիսը հարստացնի և բարելավի ոչ միայն ձեր, այլև ձեր ընտանիքի, ընկերների և սոցիալական ցանցերի հետևորդների կյանքը:
Միգուցե մտածում եք, թե ինչպե՞ս դա անել: …
Առաջին, ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով։ …
Երկրորդ, կարեկցանքով ձգտեք հոգ տանել կարիքավորների մասին: …
Երրորդ, հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ …
Չորրորդ, միավորեք ընտանիքները հավերժության համար։ …
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ սիրելի երիտասարդ ընկերներ, առաջիկա օրերին, հավանաբար, դժվարություններ կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար: Այնուամենայնիվ, երբ մենք մտնում ենք աննախադեպ ժամանակների այս գալիք տասնամյակը, եկեք կիսվենք ավետիսով՝ ապրելու, հոգալու, հրավիրելու և միավորվելու պարզ գործողությունների միջոցով: Երբ դա անենք, Տերը կօրհնի մեզ անմոռանալի փորձառություններով: