2024
Բարի գալուստ ուրախության Եկեղեցի
Նոյեմբեր 2024


Շաբաթ ցերեկային նիստ

Բարի գալուստ ուրախության Եկեղեցի

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Իր յուրաքանչյուր զավակի համար նախատեսված մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող կյանքի և առաքելության շնորհիվ մենք կարող ենք և պետք է լինենք ամենաուրախ մարդիկ երկրի վրա: …

… Եվ ոչ մի տեղ, որպես ժողովուրդ, մեր ուրախությունն այնքան ակնհայտ չէ, որքան Հանգստության օրը, երբ միասին հավաքվում ենք հաղորդության ժողովին՝ երկրպագելու ողջ ուրախության Աղբյուրին: …

Ուրախ ակնածա՞նք: «Այդպես լինո՞ւմ է»,- գուցե հարցնեք։ Այո: Մենք խորապես սիրում, պատվում և հարգում ենք մեր Աստծուն, և մեր ակնածանքը բխում է հոգուց, որն ուրախանում է Քրիստոսի առատ սիրով, ողորմությամբ և փրկությամբ: …

Եթե մենք հավաքվում ենք ի հիշատակ Փրկչի և փրկագնման, որը Նա հնարավոր է դարձրել, մեր դեմքերը պետք է արտացոլեն մեր ուրախությունն ու երախտագիտությունը: …

… Սուրբգրային հատվածն ասում է, որ «արդարների երգն աղոթք է [Աստծո] համար» [Վարդապետություն և Ուխտեր 25.12], որով Նրա հոգին հրճվում է: Այնպես որ՝ եկեք երգենք։ Եվ փառաբանենք Նրան:

Մեր ելույթներն ու վկայությունները պետք է կենտրոնացնենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի և Նրանց ավետարանով խոնարհ ապրելու պտուղների վրա, պտուղներ, որոնք «քաղցր [են] այն ամենից, ինչ քաղցր է» [Ալմա 32․42]։ …

… Անկախ նրանից՝ մենք վշտի, թե երախտագիտության արցունքներ ենք թափում հաղորդության ժամանակ, թող դա զարմանք լինի այն հրաշալի բարի լուրի համար, որ Հայրը նվիրեց մեզ Իր Որդուն։ …

… Սա Փրկչի՝ խաղաղության, լույսի և ուրախության պարգևը ստանալու հրավեր է՝ վայելելու այն, զարմանալու և ուրախանալու դրանով ամեն Հանգստության օր: …

Բարի գալուստ ուրախության եկեղեցի։