Ոչ շատ տարիների ընթացքում
Հատվածներ
Մորմոնի Գիրքը հիմնականում անցյալին նայող պատմական գրառում չէ: Ավելի շուտ, սուրբ գրությունների այս հատորը նայում է ապագային և պարունակում է կարևոր սկզբունքներ, նախազգուշացումներ և դասեր, որոնք նախատեսված են մեր օրերի հանգամանքների և մարտահրավերների համար: Այսպիսով, Մորմոնի Գիրքը մի գիրք է մեր ապագայի և այն ժամանակների մասին, որոնցում մենք ապրում ենք հիմա և դեռ կապրենք: …
Անցյալից եկող ձայները փոշու միջից այսօր աղերսում են մեզ սովորել այս հավիտենական դասը. բարեկեցությունը, ունեցվածքը և հեշտ ապրելակերպը հզոր խառնուրդ է, որ կարող է նույնիսկ արդարներին մղել` խմելու հպարտության հոգևոր թույնը։ …
… Մենք միշտ պետք է զգույշ լինենք հպարտությունից առաջացած և չափազանցված ինքնակարևորման զգացումից, սեփական ինքնաբավության սխալ գնահատումից և ուրիշներին ծառայելու փոխարեն մեր եսը փնտրելուց: …
Թույլ տվեք մի խորհուրդ տալ․ եթե ես կամ դուք հավատում ենք, որ մենք բավականաչափ ուժեղ և հաստատակամ ենք, որպեսզի խուսափենք հպարտության ամբարտավանությունից, ապա գուցե մենք արդեն տառապում ենք այս մահացու հոգևոր հիվանդությամբ: …
Եթե, այնուամենայնիվ, ես կամ դուք հավատում ենք, որ մենք կարող ենք տառապել հպարտությամբ, ապա մենք հետևողականորեն կանենք փոքր և պարզ բաներ, որոնք կպաշտպանեն և կօգնեն մեզ դառնալ «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա» [Մոսիա 3․19]։
… Երբ մենք ուսումնասիրենք և խորհենք այս ոգեշնչված արձանագրության շուրջ, մենք կօրհնվենք աչքերով, որոնք կտեսնեն, ականջներով, որոնք կլսեն, մտքով, որ կարողանա ըմբռնել և սրտով, որ կարողանա հասկանալ դասերը, որոնք մենք պետք է սովորենք, որ «զգուշանանք հպարտությունից, որ [չլինի թե] մենք ընկնենք գայթակղության մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 23․1]։