2024
Փնտրենք հոգևոր հարցերի պատասխանները
Նոյեմբեր 2024


Կիրակի առավոտյան նիստ

Փնտրենք հոգևոր հարցերի պատասխանները

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեq PDF

Հարցեր տալը և իմաստ փնտրելը մեր մահկանացու փորձառության բնական և նորմալ մասն են: … Աստծո ծրագիրը ողորմած է մարդու սահմանափակումների նկատմամբ. տալիս է մեզ Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին, որ լինի մեր Բարի Հովիվը, և ոգեշնչում է մեզ օգտագործել մեր ազատ կամքը՝ Նրան ընտրելու համար: …

Հայր Աստծո և Նրա Որդու՝ Իրենց իմաստությունը մեզ փոխանցելու ուղին առաջնահերթություն է տալիս Սուրբ Հոգու զորությունը հրավիրելուն՝ դառնալու մեր անձնական ուսուցիչը, մինչ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրանց պատասխաններն ու դրանց իմաստը հավատարմորեն փնտրելու վրա: …

… Տերն ասել է մեզ, որ մեր հնազանդության և ջանասիրության միջոցով մենք կարող ենք ձեռք բերել գիտելիք և բանականություն։ Աստծո օրենքներն ու պատվիրանները նախատեսված չեն մեր կյանքում խոչընդոտ հանդիսանալու համար, այլ անձնական հայտնության և հոգևոր կրթության հզոր դարպասներ են: …

… Մենք օրհնված ենք՝ ունենալու Հիսուս Քրիստոսին որպես մեր Բժշկող Տեր: Աստծո օրենքներին և պատվիրաններին հնազանդվելով՝ կարող ենք ճանապարհ բացել մեր Փրկչի համար՝ ապահովելու այն հասկացողությունը և բուժումը, որի կարիքն ըստ Նրա, մենք ունենք՝ համաձայն մեզ համար նախատեսված Նրա բուժման ծրագրի:

Սիրելի ընկերներ, ես վկայում եմ, որ ավետարանի վերաբերյալ մեր անկեղծ հարցերը կարող են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հնարավորություններ տալ՝ օգնելու մեզ աճել: … Ես վկայում եմ, որ Երկնային Հորը և Նրա ուղարկած մարգարեներին վստահելը կօգնի ձեզ հոգևորապես բարձրանալ և առաջ մղվել դեպի Աստծո ընդլայնված հորիզոնը: