2024
Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն
Նոյեմբեր 2024


Կիրակի ցերեկային նիստ

Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք սովորել այս կյանքում, տարբերությունն է հավիտենական և ոչ հավիտենական բաների միջև: …

… Որոշ առանցքային, էական ճշմարտություններ ընկած են մեր հավատքի հիմքում: Մյուսները հավելումներ կամ ճյուղեր են՝ արժեքավոր, բայց միայն այն դեպքում, երբ դրանք կապված են հիմունքների հետ: …

Այլ կերպ ասած, Հիսուս Քրիստոսը և Նրա քավող զոհաբերությունը մեր վկայության արմատն են: Մնացած բոլոր բաները ճյուղեր են: …

Երբ խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունները սնուցելուն, արդյո՞ք մենք երբեմն շփոթում ենք ճյուղերն արմատների հետ: …

Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. արդյո՞ք իմ վկայությունը հիմնված է այն ամենի վրա, ինչ ես հույս ունեմ, որ տեղի կունենա իմ կյանքում: Արդյո՞ք դա կախված է ուրիշների գործողություններից կամ վերաբերմունքից: Թե՞ այն ամուր հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա՝ «արմատավորված և նրանով շինված»՝ [Կողոսացիներին 2․7] անկախ կյանքի փոփոխվող հանգամանքներից: …

Գործելուց առաջ մենք չպետք է ակնկալենք, որ ամեն ինչ կհասկանանք: Դա հավատք չէ։ … Եթե մենք չենք գործում մինչև մեր բոլոր հարցերի պատասխանները ստանալը, մենք խիստ սահմանափակում ենք այն բարին, որը կարող ենք իրականացնել, և մենք սահմանափակում ենք մեր հավատքի զորությունը: …

Հավատքը դիմանում է կյանքի փորձություններին և անորոշություններին, քանի որ այն ամուր արմատավորված է Քրիստոսում և Նրա վարդապետության մեջ: Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը, ով ուղարկեց Նրան, միասին մեր վստահության միակ անշեղ, կատարյալ, վստահելի հիմքն են։ …

Իմ անկեղծ աղոթքն ու օրհնությունն է, որ մենք մշտապես սնուցենք մեր հավատքի արմատները Փրկչի, Նրա վարդապետության և Նրա Եկեղեցու օգնությամբ: