2024
«Ես եմ Նա »
Նոյեմբեր 2024


Կիրակի առավոտյան նիստ

«Ես եմ Նա»

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Այնուամենայնիվ, պատմության ընթացքում շատերը պարզեցրել և նույնիսկ նսեմացրել են [Հիսուս Քրիստոսի] և Նրա վկայության մասին մեր հասկացողությունը: Նրա արդարությունը իջեցրել են զուտ խոհեմության, Նրա արդարադատությունը` զուտ զայրույթի, կամ Նրա ողորմությունը՝ զուտ թույլատրելիության: Մենք պետք է թույլ չտանք Նրա հանդեպ նման պարզեցված մոտեցումներ, որոնք հարմար կերպով անտեսում են այն ուսմունքները, որոնք մենք անհարմար ենք համարում: Այս «պարզեցումը» ճշմարիտ է եղել նույնիսկ Նրա վերջնական որոշիչ առաքինության՝ Նրա սիրո առնչությամբ:

Իր մահկանացու առաքելության ընթացքում Հիսուսն ուսուցանեց, որ կա երկու մեծ պատվիրան: … «Սիրիր քո Տեր Աստծուն [և] սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»: Եթե մենք ուզում ենք հավատարմորեն հետևել Փրկչին այս երկու կարևոր և անքակտելիորեն կապված կանոններում, մենք պետք է ամուր կառչենք նրանից, ինչ Նա իրականում ասել է։ Եվ այն, ինչ Նա իրականում ասել է, սա է. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները»: Այդ նույն օրը, երեկոյան Նա ասել է մեզ․ «Սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի»։ …

… Ինչպե՞ս էր սիրում Հիսուսը:

Նախ, Նա սիրում էր «[Իր] ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով», ինչը նրան ունակ էր դարձնում բուժելու խոր ցավը և ասելու ամենածանր ճշմարտությունը: …

Հիսուսի աստվածային գթության երկրորդ հատկանիշը Նրա հնազանդությունն էր յուրաքանչյուր խոսքին, որ դուրս էր գալիս Աստծո բերանից՝ միշտ ենթարկելով Իր կամքն ու գործելակերպը Իր Երկնային Հոր կամքին ու գործելակերպին: …

… Երբ կանգնենք Նրա առջև և տեսնենք Նրա ձեռքերի և ոտքերի սպիները, կսկսենք հասկանալ, թե ինչ էր նշանակում Նրա համար կրել մեր մեղքերը և ծանոթ լինել վշտին, լիակատար հնազանդ լինել Իր Հոր կամքին. այդ ամենը՝ մեր հանդեպ մաքուր սիրո շնորհիվ։