Շաբաթ երեկոյան նիստ
Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում
Հատվածներ
Մեր շուրջբոլորը ծիծաղելու, ուրախանալու և երախտապարտ լինելու հնարավորություններ են։ Մերը ուրախության և սրբության ավետարան է առօրյա կյանքում: Սրբությունն առանձնացնում է այն բաները, որոնք սրբազան նպատակի համար են։ Բայց սրբությունը նաև հրավիրում է մեզ առօրյա կյանքը լցնել սրբությամբ՝ ուրախանալ հանապազօրյա հացով՝ այս աշխարհի տատասկների ու փշերի մեջ: Տիրոջ հետ քայլելու համար մենք պետք է սուրբ դառնանք, քանի որ Նա սուրբ է, և որպեսզի օգնի մեզ սուրբ դառնալ, Տերը հրավիրում է մեզ քայլել Իր հետ։
Հավատքի վրա հիմնված ընտանիքը և Սրբերի համայնքը պայքարում են մեկուսացման և միայնակների ամբոխի դեմ: Սրբություն Տիրոջը «ոչ» է ասում անիրավությանը, «ոչ»՝ ուրիշներին ծաղրելու հաշվին խելամիտ լինելուն, «ոչ»՝ նրանց, ովքեր գումար են վաստակում զայրույթ ու քաղաքական բևեռացում տարածող հրապարակումներով։ Սրբություն Տիրոջը ասում է «այո» այն ամենին, ինչը սրբազան և ակնածալից է, «այո»՝ մեր ամենից ազատ, երջանիկ, իրական, լավագույն եսը դառնալուն, երբ մենք հետևում ենք Նրան հավատքով:
Սրբություն Տիրոջը առօրյա կյանքը դարձնում է սրբազան: Այն մեզ ավելի է մոտեցնում և ուրախացնում Տիրոջը և միմյանց, և նախապատրաստում մեզ ապրելու մեր Հոր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի և մեր սիրելիների հետ:
Մենք կարող ենք զգալ Նրա սերը, երբ մեր ամեն օրը դարձնում ենք սրբություն Տիրոջը՝ երջանիկ և հավիտյան: