«Իմ վիշտը վերածվեց ուրախության», Լիահոնա, մարտ, 2026։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Իմ վիշտը վերածվեց ուրախության
Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ նոր հեռանկարն օգնեց ինձ հաղթահարել դժվարությունը հավատքով և հույսով։
Նկարը` Բրիանա Կրանցի
Երբ ես 18 տարեկան էի, մայրական կողմի պապիկս մահացավ։ Իմ կյանքում մինչ այդ ես չէի կորցրել ինձ մտերիմ որևէ մեկին։ Գիտեի, որ դա մի օր կպատահեր, բայց չէի ակնկալում, որ այդքան հանկարծակի կլիներ։
Պապիկս առողջ էր, բայց անսպասելիորեն կաթված ստացավ։ Տատիկս նրան արագ տարավ հիվանդանոց, բայց նա մահացավ չորս օր անց։
Առաջին անգամ այդքան հանկարծակի ինչ-որ մեկին կորցնելը ցավալի էր։ Անսովոր էր, որ պապիկս մասնակցում էր կյանքիս բոլոր կարևոր իրադարձություններին, իսկ հետո նա այլևս չկար։
Հուղարկավորությունից հետո ես միջոց գտա՝ պատվելու պապիկիս հիշատակը և միասին անցկացրած մեր ժամանակը։ Նա սիրում էր աշխատել իր բեռնատարի վրա և զբաղվել այլ գործերով։ Իրականում, կաթվածի պահին նա իր ավտոտնակում էր՝ կոշտացած ձեռքերից մեկում պտուտակաբանալին բռնած և սովորականի պես աշխատելիս։
Ես նույնպես որոշեցի աշխատել մեքենաների հետ։ Դա օգնում է ինձ նրան մոտ զգալ։ Ես նաև սկսեցի աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները, որտեղ գտա խաղաղություն՝ նրա բացակայության ընթացքում հավատքով և հույսով առաջ շարժվելու համար։
«Բայց կա հարություն»,- մարգարե Աբինադին հիշեցրեց ինձ,- «հետևաբար գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում» (Մոսիա 16․8):
Պապիկիս մահն օգնեց ինձ ձեռք բերել այն հեռանկարը, որը Հիսուս Քրիստոսի Քավությունն ավելի իմաստալից դարձրեց իմ կյանքում։ Ինչպես ես պատվեցի պապիկիս՝ աշխատելով մեքենաների հետ, այնպես էլ հասկացա, որ մենք պատվում ենք Հիսուս Քրիստոսին և կարող ենք Նրան մոտ զգալ, երբ ձգտում ենք ապրել այնպես, ինչպես Նա ապրեց՝ ուսումնասիրելով Նրա խոսքերը, կիսվելով Նրա ավետարանով և կատարելով «[Նրա] Հոր գործերը» (Հովհաննես 10․37): Դա ավելի խոր իմաստ է հաղորդում Փրկչի Քավությանը և մեծացնում մեր վստահությունը Նրա հանդեպ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգն ուսուցանել է․ «Երբ մենք արտասվում ենք վշտից կամ ուրախությունից, Հիսուս Քրիստոսը հոյակապ հասկանում է։ Նա կարող է ներկա լինել այն պահերին, երբ մենք ամենաշատն ունենք հավերժության մեծ պարգևների կարիքը՝ Հիսուս Քրիստոսի քավության, հարության և վերականգնման»։
Հիսուս Քրիստոսը իմ վիշտը վերածեց ուրախության։ Նրա և Նրա Քավության շնորհիվ, ես գիտեմ, որ կրկին կտեսնեմ պապիկիս։