«Աչքեր՝ բարին տեսնելու համար», Լիահոնա, մարտ, 2026:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Աչքեր՝ բարին տեսնելու համար
Երբ իմ կնոջ տեսողությունը սկսեց վատանալ, մենք դիմեցինք Հիսուս Քրիստոսի Քավությանը՝ սփոփանք ստանալու համար։
Նկարը` Բրիանա Կրանցի
2025 թվականի հունվարին կինս՝ Քեյլան, սկսեց տեսողության խնդիրներ ունենալ։ Նա անընդհատ գլխացավեր և ձախ աչքի ցավեր ուներ։ Նա լավ չէր տեսնում, և մենք սկսեցինք անհանգստանալ։
Երբ գնացինք ակնաչափ բժշկի մոտ, նա հայտնաբերեց, որ նրա ձախ աչքի ճնշումը բարձր էր։ Նա մեզ ուղեգրեց ակնաբույժի մոտ՝ ստուգելու` արդյոք կինս ուներ գլաուկոմա։ Քեյլայի տեսողությունը վտանգված էր։ Մենք զանգահարեցինք մի քանի բժիշկների, բայց շատ գրասենյակներ դեռ փակ էին տոների պատճառով։ Մենք միայն կարող էինք սպասել։
Մենք շատ անհանգստացած էին։ Մենք աղոթքով դիմեցինք Երկնային Հորը՝ օգնություն խնդրելով, որ ամեն ինչ ընթանար Նրա ծրագրի համաձայն։ Մենք աջակցության կարիք ունեինք և զգում էինք Նրա սերը։ Մենք գիտեինք, որ ամեն ինչ լավ կլինի։
Ի վերջո, մենք ընդամենը չորս օր առաջ այց հերթագրեցինք մի մասնագետի մոտ, որին տեսնելու համար մարդիկ սովորաբար պետք է սպասեին մի քանի ամիս։ Ակնաբույժը պարզեց, որ Քեյլայի աչքի ճնշումն իջել էր։ Նա աչքի կաթիլներ նշանակեց, և մենք հեռացանք։
Կնոջս աչքերում կյանքը փոխող ոչինչ տեղի չէր ունեցել, բայց մենք սովորեցինք տեսնել բարին՝ դիմելով Հիսուս Քրիստոսի Քավությանը։ Փրկիչը մեզ օգնում է դրական և ուրախ լինել՝ չնայած փորձություններին։ Մենք գիտենք, որ Նա կարող է մեզ բժշկել Իր ժամանակին և Իր ձևով։
Հիսուս Քրիստոսը ոչ միայն վճարեց մեր մեղքերի համար, այլև տարավ մեր բոլոր «ցավեր[ն] ու չարչարանքներ[ը]… ամեն տեսակի, … որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7․11–12):
Մենք սփոփանք ստացանք, քանի որ գիտեինք, որ Հիսուս Քրիստոսը հասկանում էր մեր վիշտը։ Քանի որ մենք մեր բեռը տվեցինք Նրան, գտանք «մեր] հոգիներին հանգստություն» (տես Մատթեոս 11․28–30):
Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը ուսուցանել է.
«Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել մեր բեռը:
Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել մեր բեռները: …