Զորացնել մարդկանց գրագիտության միջոցով
Գրագիտությունը հիմնարար նշանակություն ունի անձնական և հասարակական աճի համար՝ բացելով դռներ դեպի կրթություն, զբաղվածություն և կյանքի որակի բարելավում: Այնուամենայնիվ, շատ երկրներ բախվում են գրագիտության մտահոգիչ ցածր մակարդակի, ինչը խոչընդոտում է առաջընթացին և խորացնում աղքատությունը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետևյալ նախագծերն ընդգծում են գրագիտության և կրթության վերափոխող ուժը:
Աջակցություն ռոմական համայնքներին
Չեռնոգորիայում ռոմական (գնչուական) համայնքը բախվում է լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ գրագիտության ցածր մակարդակի: «Դեֆենդոլոգիա» հասարակական կազմակերպությունն անխոնջ աշխատում է փողոցներում երեխաների մուրացկանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ նրանց դպրոց ընդունելով և դպրոցից հետո աջակցություն ցուցաբերելով: Եկեղեցին համագործակցել է «Դեֆենդոլոգիայի» հետ՝ երեխաներին գրենական պիտույքներ, կոշիկ և հագուստ տրամադրելու համար: Այս նախագիծը ոչ միայն օգնում է երեխաներին մնալ դպրոցում, այլև կրթում է ծնողներին կրթության կարևորության մասին: Այս ջանքերին աջակցելով՝ մենք կարող ենք երաշխավորել, որ ռոմա երեխաները հնարավորություն ունենան սովորելու և զարգանալու:
Սլովակիա. Ուսումնական և հիգիենիկ կենտրոններ
Սլովակիայում Երեց և Քույր Անդերսոնները համագործակցեցին տեղական ղեկավարների հետ՝ Լաշկովցեում Ուսուցման և հիգիենայի կենտրոն հիմնելու համար: Այս կենտրոնը ծառայում է որպես վայր, որտեղ ռոմա ընտանիքները կարող են բարելավել իրենց կրթությունը, հիգիենան, սոցիալական հմտությունները և աշխատանքի հեռանկարները: Կենտրոնը ներառում է մանկապարտեզի և երիտասարդների միջոցառումների համար նախատեսված դասարաններ, ինչպես նաև լվացքատուն: Այս նախագիծն այնքան հաջող է եղել, որ արդեն իսկ ընթացքի մեջ են լրացուցիչ կենտրոնների կառուցման ծրագրերը: Ուսուցման համար անվտանգ և աջակցող միջավայր ապահովելով՝ մենք կարող ենք օգնել ռոմա ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և կառուցել ավելի պայծառ ապագա:
Ինչպես կարող եք օգնել
Գրագիտության խթանումը պահանջում է համատեղ ջանքեր: Ահա մի քանի եղանակներ, որոնցով կարող եք գործողություններ ձեռնարկել այս երկրներում գրագիտության նախագծերին/նախաձեռնություններին աջակցելու համար.
-
Կամավոր ձևով նվիրաբերեք ձեր ժամանակը։ Անկախ նրանից, թե դա երեխաներին ուսուցանելն է, դպրոցների վերանորոգմանը օգնելը, թե համայնքային կրթական ծրագրերին աջակցելը․ ձեր ժամանակն ու հմտությունները կարող են էական տարբերություն ստեղծել։
-
Նվիրատվութուն արեք։ Ֆինանսական ներդրումները կարևոր են կազմակերպությունների համար՝ իրենց աշխատանքը շարունակելու համար: Մտածեք գրագիտությունն ու կրթությունը խթանող հեղինակավոր կազմակերպություններին նվիրատվություն անելու մասին կամ ներդրում կատարեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարդասիրական օգնության ֆոնդում:
-
Բարձրացրեք իրազեկվածությունը։ Օգտագործեք ձեր ձայնը՝ գրագիտության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Կիսվեք տեղեկատվությամբ սոցիալական ցանցերում, կազմակերպեք միջոցառումներ կամ մասնակցեք արշավների՝ ուրիշներին գրագիտության կարևորության մասին կրթելու համար:
-
Եղեք փոփոխության ջատագով։ Աջակցեք գրագիտությունն ու կրթությունը խթանող քաղաքականությանն ու ջանքերին։
-
Աջակցեք տեղական ջանքերին։ Փնտրեք հնարավորություններ աջակցելու տեղական ջանքերին, որոնք օգնում են ձեր համայնքի կարիքավորներին: Անկախ նրանից, թե դա գրադարանում կամավորական աշխատանք է, գրքեր նվիրաբերելը, թե համայնքային կրթական ծրագրերին մասնակցելը, յուրաքանչյուր գործողություն կարևոր է:
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել
Գիտակցելով գրագիտության կարևորությունը՝ ընտրեք վերը նշված օգնության ձևերից մեկը և պարտավորվեք մասնակցել՝ լինի դա կամավորություն, նվիրատվություն, իրազեկության բարձրացում, փոփոխությունների ջատագովություն, թե տեղական ջանքերին աջակցելը: Ձեր ներդրումը կարևոր է:
Եզրակացություն
Գրագիտության խթանումը կարևոր է անձնական և հասարակական զարգացման համար: Այստեղ ընդգծված ջանքերը ցույց են տալիս կրթության վերափոխող ուժը և համախմբված գործողությունների կարևորությունը: Գրագիտությունը սատարելով՝ մենք կարող ենք ապահովել, որ երեխաներն ու ընտանիքները հնարավորություն ունենան սովորելու, աճելու և բարգավաճելու: Օգնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Caring.ChurchofJesusChrist.org կայքը:
Հետևելով Փրկչի սիրո և ծառայության օրինակին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցում է անհատներին և համայնքներին օրհնող ջանքերին։