«Ես խաղաղություն զգացի», Լիահոնա, հունվ․ 2026։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Ես խաղաղություն զգացի
«Կարծես իմ ցավը բավարար չէր,- մտածեցի ես,- հիմա էլ պետք է դժվար օրհներգ նվագեմ»։
Նկարը` Ալեն Գարնսի
Երբ ես նույն շաբաթվա ընթացքում ստացա երկու եկեղեցական կոչում՝ որպես դաշնակահար, սկսեցի անհանգստանալ, թե ինչպես ժամանակ կգտնեմ՝ տանը, աշխատանքի վայրում և դպրոցում իմ մյուս պարտականությունները կատարելու համար։ Իմ սրտի մեծագույն ցանկությունը Տիրոջը ծառայելն էր ու Նրա Հոգին մարդկանց բերելը՝ միաժամանակ կատարելագործելով իմ տաղանդները։ Սակայն ես անհամապատասխան էի զգում, քանի որ չէի կարողանում նվիրվել իմ նոր կոչումներին այնպես, ինչպես կցանկանայի։
Հաջորդ շաբաթ այն ընկերությունում, որտեղ ես աշխատում էի, պահանջարկը մեծ էր։ Քանի որ իմ աշխատանքի մեծ մասը կապված է մեքենագրության հետ, ձեռքերս ու դաստակներս սկսեցին ցավել։ Ես անհանգստանում էի՝ արդյոք կկարողանամ դաշնամուր նվագել, եթե ցավը չանցնի։
Կիրակի օրը, երբ ես բացման երաժշտություն էի նվագում հավաքատան դաշնամուրի վրա, մկաններս նորից սկսեցին ցավել։ Ես արագ լուռ աղոթեցի՝ ուժ խնդրելով, որպեսզի շարունակեմ նվագել։
Հաղորդության ժողովի ժամանակ ես հասկացա, որ հաջորդ նախատեսված օրհներգը ես երկար ժամանակ չէի նվագել։ «Կարծես իմ ցավը բավարար չէր,- մտածեցի ես,- հիմա էլ պետք է դժվար օրհներգ նվագեմ»։ Այդ ժամանակ ես կարդացի այս խոսքերը, որոնք հենց այն էին, ինչ ես զգում էի.
Կարդալիս ես խաղաղություն զգացի։ Ես գիտեի, որ Փրկիչը գիտեր իմ ցավերի մասին։ Ի վերջո, Նա ևս տառապել էր դրանցից (տես Ալմա 7․11–12)։ Ես ստիպված չէի լինի այս պահը մենակ ապրել։ Ես չէի ակնկալում դա, բայց զգացի Տիրոջ Հոգին։
Երբ սկսեցի նվագել, այլևս ցավ չզգացի, և նոտաները ծանոթ էին մատներիս։ Ես հասկացա, որ իմ ծառայությունը հարթել էր ճանապարհը դեպի ապաքինում և ինձ ավելի էր մոտեցրել Երկնային Հորը։
Երբ խորհում եմ դաշնամուրի մոտ ունեցած փորձառության մասին, հասկանում եմ, որ մենակ չէի նվագում։ Ես հուզվեցի Հիսուս Քրիստոսի զորությամբ և շնորհով․ հոգևոր փորձառություն, որը տեղի ունեցավ, քանի որ ես ծառայում էի Նրան։ Ես գիտեմ, որ Նա միշտ մեր կողքին կլինի՝ մեզ աջակցելու և զորացնելու համար, եթե մենք պատրաստ լինենք ծառայելու Նրան։