2025
Փակել դարպասը
Մարտ 2025


«Փակել դարպասը», Լիահոնա, մարտ, 2025

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Փակել դարպասը

Ագարակում ծառայելիս ես արժեքավոր մի դաս սովորեցի Սուրբ Հոգու հուշումներին միշտ հետևելու վերաբերյալ:

երկու տղամարդ զրուցում են ձիարշավարանում

հեղինակի լուսանկարը ագարակում՝ Շոն Սաթոնի

Որպես երիտասարդ ծառայության միսիոներ իմ ծառայության ավարտին, ես հետևեցի հուշումին՝ շաբաթական երկու օր ծառայելու Յուտայում զինվորականներին և մահացած զինվորներ ունեցող ընտանիքներին պատկանող մի ագարակում։ Ես բացարձակ անփորձ էի ագարակի հետ կապված աշխատանքներում, սակայն ոգևորված էի:

Սկզբնական շրջանում ինձ խնդրեցին մաքրել ձիերի տաղավարները։ Իմ լավ զուգընկերը՝ երեց Սոլթերնը, որի հետ ես երեկոյան ուսուցանում էի, հանձնարարություն ուներ ցույց տալու ինձ, թե ինչ պետք է անեմ:

Հասնելով վերջին տաղավարին, որը պետք է մաքրեինք, ես ներս մտա երեց Սոլթերնից հետո։ Մտքովս անցավ, որ հարցնեի, թե արդյոք պետք է փակեի դարպասը մեր հետևից։ Ես անտեսեցի այդ միտքը և անցա մաքրության գործին:

Այդ տաղավարի ձին՝ Շրեկը, ագարակի ամենամեծ ձիերից մեկն էր։ Երբ մենք մաքրում էինք, նա սկսեց անհանգիստ տեղաշարժվել։ Հանկարծ Շրեկը դուրս եկավ բաց դարպասով և մյուս ձիերի կողքով վազեց դուրս։

Բարեբախտաբար, ագարակի փորձառու աշխատողներից մեկը վերցրեց վարսակով դույլը և արագ հետ բերեց ձիուն։ Երբ Շրեկին հետ բերեց իր տաղավարը, նա նայեց ինձ և ծաղրանքով հարցրեց. «Ի՞նչ սովորեցինք»:

Դասն ակնհայտ էր՝ որ դարպասը միշտ փակել է պետք: Ես հիշեցի հենց այդ առավոտյան կարդացածս սուրբ գրության հատվածը, որը սովորեցնում էր ինձ ենթարկվել «Սուրբ Հոգու հորդորներին»։ (Մոսիա 3.19

Երբ երեց Սոլթերնի հետ մտանք Շրեկի տաղավար, ես անտեսեցի Սուրբ Հոգուց եկող հուշումը՝ դարպասը փակելու վերաբերյալ։ Ես սահմանափակել էի Հոգուն՝ ինձ խորհուրդ տալու միայն այն բաները, որոնք, իմ կարծիքով, «հոգևոր» էին, կապված էին սուրբ գրությունների կամ պատվիրանների հետ։ Այս դեպքը ինձ խոնարհեցրեց։ Ես հասկացա, որ Հոգու գիտելիքները ավելի մեծ են, քան ես պատկերացնում էի, նույնիսկ երբ խոսքն ագարակի աշխատանքների մասին է։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է. «Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ: … Երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք»:

Թեև ես չէի ուսուցանում ավետարանն ագարակում, ինչպես ես կանեի այդ երեկո երեց Սոլթերնի հետ, սակայն ես իրավունք ունեի աստվածային օգնության և առաջնորդության, նույնիսկ ձիերի տաղավարները մաքրելիս: