2025
Հաղորդության վերականգնումը
Մարտ 2025


«Հաղորդության վերականգնումը», Լիահոնա, մարտ, 2025:

Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 20, 27

Հաղորդության վերականգնումը

Բաժանվում է վերականգնված Եկեղեցու հաղորդությունը

Երբ 1830 թվականին կազմավորվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, Տերը վերականգնեց հաղորդության սուրբ արարողությունը: Նա պատվիրեց Իր ժողովրդին, որ «հաճախ հավաքվի՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի» (Վարդապետություն և Ուխտեր 20.75):

Այս ժամանակացույցը ցույց է տալիս, թե ինչպես է հաղորդությունը հաստատվել տարբեր դարաշրջաններում: Թեև մարդիկ և վայրերը փոխվում են, ամեն դարաշրջանում հաղորդությունն օգնում է Հիսուս Քրիստոսի աշակերտներին միշտ հիշել Նրան և Նրա Հոգին իրենց հետ ունենալ:

Նոր Կտակարան

Մորմոնի Գիրք

Վարդապետություն և Ուխտեր

Մեր օրեր

Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա

Ո՞վ

Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները Երուսաղեմում

Հիսուս Քրիստոսը և նեփիացիները

Ջոզեֆ Սմիթը և Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու առաջին անդամները

Վերջին օրերի սրբերը՝ ողջ աշխարհում

Հիսուս Քրիստոսը և «բոլոր նրան[ք], որոնց Հայրը տվել է [Նրան] աշխարհից» (Վարդապետություն և Ուխտեր 27.14)

Ի՞նչ

Հաց ու գինի՝ ի հիշատակ Հիսուսի մարմնի և արյան (տես Մատթեոս 26.26–28, Մարկոս 14.22-24, Ղուկաս 22.17-20)

Հաց և գինի՝ ի հիշատակ Հիսուսի մարմնի և արյան (տես 3 Նեփի 18)

Հաց և գինի, օրհնված հատուկ աղոթքներով, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածներում

Սովորաբար հացն ու ջուրը, օրհնված հատուկ աղոթքներով, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածներում

Հիսուս Քրիստոսի գլխավորած ժողովը, որտեղ Նա «կխմ[ի] [մեզ] հետ որթի բերքից, երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 27.5)

Ե՞րբ

Սկսվել է մոտավորապես մ.թ. 33 թ․՝ Հիսուս Քրիստոսի խաչելության նախորդ գիշերը

Սկսվել է մոտավորապես մ.թ. 33 թ․՝ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո

Սկսվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, երբ կազմավորվեց Եկեղեցին

Ամեն շաբաթ՝ հաղորդության ժողովներին

Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա երկիր

Որտե՞ղ

Երուսաղեմի տներից մեկի «մեծ վերնատանը» (Մարկոս 14․15)

«Լիառատ երկրում» (3 Նեփի 11.1)

Ուիթմերների տանը Ֆայեթում, (Նյու Յորք, ԱՄՆ)

Ամբողջ աշխարհի ժողովատներում

«Երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 27.5)

Ինչո՞ւ

Մարդկանց հնարավորություն տալու՝ հիշել Հիսուս Քրիստոսին և «նորացնել իրենց ուխտը՝ իրենց վրա վերցնելու Փրկչի անունը, միշտ հիշելու Նրան և պահելու Նրա պատվիրանները»:

Խորհեք

Ինչպե՞ս է հաղորդության նպատակի իմացությունը ամրապնդում ձեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ:

Հղումներ

  1. Հիսուս Քրիստոսը Երուսաղեմում հաստատեց հաղորդությունը Իր աշակերտների մեջ՝ ամենամյա Պասեքի տոնի ժամանակ, որը ներառում է խորհրդանշական կերակուր հացով, որպեսզի հիշեն, որ Աստված ազատեց իսրայելացիներին Եգիպտոսից (տես Մարկոս 14.12, տես նաև Ելք 12.17)։ Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործադիր նախագահը, հարցրել է. «Արդյո՞ք մենք [մեր շաբաթական հաղորդության ծառայությունը] համարում ենք մեր պասեքը, մեր անվտանգության, ազատման և փրկագնման հիշատակը։ … Այն պետք է լինի հզոր, ակնածալից, խորհրդածության պահ» (“This Do in Remembrance of Me,” Ensign, Nov. 1995, 68)։

  2. Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 29.2.1, Ավետարանի գրադարան։