2025
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մարտ 2025


«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն», Լիահոնա, մարտ, 2025։

Եկեղեցին այստեղ է

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

աշխարհի քարտեզը շրջանագծով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության շուրջ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնապատկերը՝ հրաբուխով հետնամասում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առաջին նորադարձները մկրտվել են երկրից դուրս՝ նախքան հայրենիք վերադառնալը և իրենց հավատքով ուրիշների հետ կիսվելը: Երբ 1986 թ. միսիոներները եկան ԿԴՀ, արդեն կային նորադարձների խմբեր, որոնք ամեն շաբաթ հավաքվում էին։ Առաջին ցիցը կազմավորվել է 1996 թվականին, իսկ առաջին տաճարը երկրում նվիրագործվել է 2019 թվականին։ Այսօր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի.

  • 115,000 անդամ (մոտավորապես)

  • 27 ցից, 289 ծուխ և ճյուղ, 5 միսիա

  • 1 տաճար (Կինշասա) և 3 հայտարարված տաճար (Լյուբումբաշի, Կանանգա և Մբուջի-Մայի)

ժպտացող երիտասարդը

Երախտապարտ՝ փրկության ծրագրի համար

Երբ Ջոն Լվամբան Լուբումբաշիից ծառայում էր միսիայում, նրա ավագ եղբայրը մահացավ: Նա ասում է. «Ինձ համար մի քիչ դժվար էր ընդունել այդ կորուստը, քանի որ նա իմ ընտանիքում առաջին մարդն էր, որը մահացավ: Իմ միսիայի նախագահի և սուրբ գրությունների օգնությամբ ես կարողացա ընդունել դա, և այդ օրվանից այս փորձառությունն ինձ մոտեցրեց Փրկչին: Ես գիտեմ, որ ինչպես Նա հարություն առավ, իմ ընտանիքի բոլոր անդամները, որոնք մահացել են, կրկին հարություն են առնելու»։