«Հավատարիմ մնանք մեր ուխտերին», Լիահոնա, մարտ, 2025
Եկեղեցու ամսագրերի օգտագործումը
Հավատարիմ մնանք մեր ուխտերին
Եկեղեցու այս ամսվա ամսագրերի հոդվածները կօգնեն ձեզ, երբ դուք ձգտում եք «հավատարիմ մնալ ուխտերին», որոնք կապել եք (Վարդապետություն եւ Ուխտեր 25.13)։
Սովորում ենք այս համարից
Լսել երկնքի ձայնը
2-րդ էջում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը հիշեցնում է մեզ, որ աշխարհի աղմուկը կարող է շեղել մեզ Հոգու ձայնից: Ձեր կյանքում կա՞ն շեղող հանգամանքներ, որոնք խանգարում են, որ կապվեք Աստծո հետ: Դուք կարող եք այս ամիս նպատակ դնել՝ նվազեցնել այդ շեղումները, օրինակ՝ ավելի շատ ժամանակ տրամադրել տաճարի երկրպագությանը կամ զերծ մնալ սոցիալական ցանցերից:
Օգնել ուրիշներին ստանալ Աստծո օրհնությունները
18-րդ էջի հոդվածը ներկայացնում է, թե Եկեղեցու անդամներն ինչպես կարող են ուրախություն և պատկանելություն զգալ Տիրոջ տաճարում՝ անկախ ամուսնական կարգավիճակից: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ընկերակից սրբերին հասկանալ և ստանալ այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրն առաջարկում է Իր բոլոր զավակներին, ովքեր ուխտեր են կապում Իր հետ։
Ստանալ և ճանաչել հայտնությունը
Կարդացեք Յոթանասունից երեց Քրիստոֆ Գ. Ժիրո-Կարիերի հոդվածը էջ 44-ում, որտեղ տրված են հինգ գաղափարներ, թե ինչպես ստանալ և ճանաչել հայտնությունը: Ձեր կյանքի ո՞ր ոլորտներում է ձեզ անհրաժեշտ աստվածային առաջնորդությունը: Մտածեք, թե ինչպես կիրառել այն սկզբունքները, որոնք ուսուցանել է երեց Ժիրո-Կարիերը՝ այս ամիս Աստծուց ոգեշնչում փնտրելիս։
Երիտասարդներին զորացնելու համար ամսագրից
Հաղթահարել աղոթքի խոչընդոտները
Գտեք պարզ գաղափարներ աղոթքի՝ հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու համար:
Առաջ շարժվել Հոգու հետ
Կարդացեք այս խորհուրդները, որպեսզի օգնեք երիտասարդներին բացահայտել, թե ինչպես է Երկնային Հայրը խոսում իրենց հետ Սուրբ Հոգու միջոցով:
Այլևս երբեք չձախողելու գաղտնիքը
Օգնեք երիտասարդներին փոխել իրենց տեսակետը ձախողման և հիասթափության մասին:
Fireknife երիտասարդ պարողները
Վայելեք Հավայան կղզիների (ԱՄՆ) Fireknife երիտասարդ պարողների մասին տեսանյութը և այն, թե ինչ են նրանք սովորում ավետարանի մասին իրենց յուրահատուկ տաղանդների միջոցով:
Ընկեր ամսագրից
Օգտագործեք այս ամսվա Եկ, հետևիր ինձ բաժնի ժամանակացույցը՝ օգնելու ձեր երեխաներին իմանալ, թե ինչպես է սկսվել Մորմոնի Գիրքը:
Լսել Սուրբ Հոգուն
Կարդացեք պատմություններ և երգեք նոր երգ այս ամսվա համարից, որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել, թե ինչպես է Երկնային Հայրը խոսում մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով:
Առողջ, երջանիկ երեխաներ
«Ավելի մեծ երեխաների համար» բաժնում գտեք նյութեր հուզական առողջության և հոգեկան առողջության մասին:
Ծանոթացեք մեր ընկերուհի Լորենի հետ և իմացեք, թե ինչպես է նա հետևում Հիսուսին: Այնուհետև կարդացեք ավելին Մադագասկարի մասին և թե ինչպիսին է Եկեղեցին այնտեղ: