2025
Զորությամբ օժտված ի վերուստ
Մարտ 2025


«Զորությամբ օժտված ի վերուստ», Լիահոնա, մարտ 2025:

Պատմական հեռանկարներ Տիրոջ տան մասին

Զորությամբ օժտված ի վերուստ

Ինչպես Նոր Կտակարանի աշակերտներին, այնպես էլ վերջին օրերի սրբերին Տիրոջից զորության օժտում էր խոստացվել:

հարություն առած Փրկիչը ուսուցանում է Իր հետևորդներին

1836թ. գարնանը Չարլզ Ռիչը միսիոներ էր, որը քարոզում էր վերականգնված ավետարանը հարավային Օհայում։ Նա պետք է որ հիասթափված լիներ, երբ ապրիլի 12-ին ժամանեց Կիրթլենդ (Օհայո)՝ Կիրթլենդի տաճարի նվիրագործումից մոտ երկու շաբաթ անց։

Նա շոգենավով ճամփորդել էր Օհայո գետի երկայնքով, այնուհետև քայլել էր մոտ 100 մղոն (160 կմ): Նա տեսավ Տիրոջ տունը բնապատկերի բարձունքի գագաթին՝ իր կապույտ պատերով և կարմիր տանիքով: Բայց նա ուշացել էր: Նա բաց էր թողել նվիրաբերման պահը, հանդիսավոր հավաքը և, իր կարծիքով, խոստացված զորության օժտումը ի վերուստ:

1830թ. սեպտեմբերին, վերականգնված Եկեղեցու կազմակերպվելուց ընդամենը մի քանի ամիս անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Հիսուս Քրիստոսից, որը Եկեղեցու անդամների հավաքման կոչ էր (տես Վարդապետություն և Ուխտեր 29.7–8)։ Մի քանի ամիս անց Տերը հայտնեց այդ կոչի պատճառը։ Սրբերը պետք է «գնային Օհայո», քանի որ Հիսուսը հայտարարեց․ «այնտեղ ես կտամ ձեզ իմ օրենքը. և այնտեղ դուք զորությամբ կօժտվեք ի վերուստև։ Եվ այնտեղից, նրանք, ում ես կամենամ, առաջ պիտի գնան բոլոր ազգերի մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32–33, շեշտադրումն ավելացված է): Եկեղեցու անդամները, որոնք լսեցին այս հայտնությունը, կճանաչեին, որ այս լեզուն գալիս է Նոր Կտակարանից։

Նոր Կտակարանի աշակերտները՝ օժտված զորությամբ

Ղուկաս 24-ը սկսվում է հուսահատության պահով: Հիսուսը խաչվել էր, և Նրա կին աշակերտների մի խումբ վերադարձել էր Նրա գերեզմանի մոտ։ Նրանք տեսան, որ քարե դուռը մի կողմ էր գլորվել, և նրանք «Տեր Հիսուսի մարմինը չգտան» (հատված 3): Շուտով հրեշտակային սուրհանդակները նրանց հույս տվեցին. «Այստեղ չէ, այլ հարություն է առել» (հատված 6):

Ավելի ուշ հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներին և ծառայեց նրանց: Նա նրանց տվեց այն, ինչը ողջ աշխարհի քրիստոնյաներին հայտնի է որպես «Մեծ հանձնարարություն»՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Հիսուսը բացատրեց, որ Իր անունով «բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն [պիտի] քարոզվեր» (հատված 47):

Սակայն Նա իր աշակերտներին հրահանգեց անմիջապես չհեռանալ. «Դուք նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք» (հատված 49): Endued (կամ «օժտված» ժամանակակից անգլերենով) հունարենից թարգմանաբար նշանակում է «հագնել»: Քրիստոսի վաղեմի աշակերտները պետք է Երուսաղեմում սպասեին, մինչև որ զորություն «հագնեին» ի վերուստ։ Այնուհետև նրանք պետք է կառուցեին Աստծո թագավորությունը ամբողջ աշխարհում:

Հիսուս Քրիստոսը երկինք է համբարձվում

Նախքան երկինք համբարձվելը, Տերն ասաց Իր աշակերտներին. «Դուք նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք» (Ղուկաս 24.49):

Վերջին օրերի սրբերը օժտված են զորությամբ

Վերջին օրերի սրբերը հավաքվել էին Օհայոյում 1830-ականներին՝ նմանատիպ մտադրությամբ: Նրանք անհամբեր սպասում էին, որ «զորությամբ օժտվեին ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32) և Հիսուսի ուղերձը տանեին ողջ աշխարհով մեկ։ Հետագայում Տերը հայտարարեց, որ սրբերը պետք է «ստանան իրենց օժտումն ի վերուստ, [Իր] տանը» (Վարդապետություն և Ուխտեր 105.33, շեշտադրումն ավելացված է, տես նաև հատվածներ 11–12): Այնուամենայնիվ, վաղ սրբերից շատերը չգիտեին, թե ինչ պետք է ակնկալեին:

1835 թվականին, Տասներկու Առաքյալների Քվորումը կանչելուց և կարգելուց հետո, Ջոզեֆ Սմիթը հանդիպեց նրանց հետ՝ խոսելու Տիրոջ տան մասին: Ջոզեֆը հասկացավ, որ Տասներկուսը «անհանգիստ» էին և չէին կարողանում հասկանալ, թե ինչ է սպասվում: Նա բացատրեց, որ նրանք օժտման կարիք ունեն, որպեսզի «պատրաստ լինեն և կարողանան հաղթահարել բոլոր բաները» և զորությամբ ուսուցանեն ավետարանը: «Երբ դուք օժտված լինեք»,- բացատրել է նա, առաքյալները «կքարոզեն ավետարանը բոլոր ազգերին, ցեղերին և լեզուներին»:

Դրանից կարճ ժամանակ հետո Ջոզեֆ Սմիթը հայտնեց արարողությունների մասին, որոնք հին իսրայելական տաճարների քահանաների սրբագործման օրինակով էին: Նախապատրաստվելով օժտմանը՝ քահանայության յուրաքանչյուր պաշտոնյա լվացվել և օծվել էր «նույն տեսակի յուղով և նույնպես, ինչպես որ Մովսեսն ու Ահարոնն էին օծվել, և նրանք, ովքեր կանգնել են Տիրոջ առաջ՝ հին օրերում»:

Այդ ժամանակ զորությամբ օժտումը հոգևոր զորության հզոր զեղում էր հատուկ հանդիսավոր ժողովի ժամանակ: Եկեղեցու առաջին սևամորթ յոթանասունականի՝ Իլայջա Էյբլի նման, քահանայության պաշտոնյաները ծոմ էին պահում, աղոթում և միասին ուտում Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը: Նրանք վկայում և մարգարեանում էին, և Աստված օրհնում էր նրանց զորությամբ: Նրանք, ովքեր օժտված էին, այնուհետև մեկնում էին կառուցելու Աստծո արքայությունը՝ քարոզելով վերականգնված ավետարանը: Չնայած հակառակությանը, նրանք պաշտպանված էին ճամփորդությունների ժամանակ, մեծարվում էին իրենց քարոզչությամբ և օրհնվում էին իրենց ընտանիքներում։

Կիրթլենդում միայն տղամարդիկ էին մասնակցում հանդիսավոր ժողովին, որտեղ նրանք զորությամբ էին օժտվում ի վերուստ։ Այնուամենայնիվ, մի քանի տարվա ընթացքում սրբերը կառուցեցին Նավուի տաճարը: Այնտեղ Ջոզեֆ Սմիթը բացահայտեց ընդլայնված տաճարային արարողությունները, որոնք հիմք են հանդիսանում մեր այսօրվա տաճարի փորձառության համար։ Նավուում կանայք, ինչպես և տղամարդիկ օժտվում էին զորությամբ:

Դիմելով Սփոփող միության քույրերին՝ Ջոզեֆ Սմիթը խոստացավ, որ տաճարային օժտման ժամանակ «թագավորության բանալիները» «կտրվեն նրանց» ևս, ինչպես «երեցներին»: Թեև մի քանի տասնամյակ անցավ, մինչև կանայք կանչվեցին որպես քարոզող միսիոներներ, կանայք և նրանց աշխատանքը կարևոր դեր են խաղացել երկրի վրա Աստծո արքայության կառուցման գործում:

Թեև Չարլզ Ռիչը բաց էր թողել Կիրթլենդի տաճարի նվիրագործումը, նա իմացավ, որ ինքը և մի քանի այլ միսիոներներ, որոնք ուշ էին ժամանել Կիրթլենդ, պատրաստվում էին ունենալ օժտումը։ Հին իսրայելացի քահանաների նման (տես Ելք 29, 40), նա լվացվեց և օծվեց: Նա միացավ մյուսներին, ծոմ պահեց, աղոթեց և ճաշակեց Տիրոջ Ընթրիքից։

«Ամբողջ գիշեր մարգարեացանք»,- գրել է Չարլզը: «Մարգարեացվել էր, որ փրկությունը գրված է նրա մարմնի ամեն մի վերջույթի և հոդի վրա»։ «Ես լցվեցի մարգարեության ոգով և զորությամբ օժտվեցի ի վերուստ»։

Իր կյանքի մնացած 47 տարին, նա աշխատեց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ կառուցելով Աստծո արքայությունը։

Այդ ժամանակից ի վեր վերջին օրերի սրբերը ամբողջ աշխարհից ճամփորդել են Տիրոջ տուն, որպեսզի օժտված լինեն զորությամբ՝ ի վերուստ: Եվ ինչպես այս վաղ սրբերի դեպքում, օժտումը մեզ նախապատրաստում է, որ կառուցենք Աստծո արքայությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ և մի օր վեհացում ստանանք Նրա ողորմությամբ և շնորհով:

Հղումներ

  1. Joseph Smith, “Discourse, 12 November 1835,” 32, 33, josephsmithpapers.org; spelling and punctuation standardized.

  2. Oliver Cowdery, diary, Jan. 21, 1836, Church History Library, Salt Lake City; spelling standardized.

  3. See Joseph F. Smith, Notes on Elijah Able, undated [likely ca. 1879], Elijah Able biography, note 5, josephsmithpapers.org.

  4. See, for example, Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 1:303–9.

  5. Joseph Smith, “Discourse, 28 April 1842,” 37, josephsmithpapers.org. Երեք օր անց Ջոզեֆ Սմիթը քարոզեց տաճարի մասին, որտեղ երեցները պետք է ստանային «արքայության բանալիները» և «օժտվեին զորությամբ» («Discourse, 1 May 1842, as Reported by Willard Richards», 94, josephsmithpapers.org)։

  6. See Charles C. Rich, diary, Apr. 12–16, 1836, in Charles C. Rich Collection, Church History Library, Salt Lake City; spelling and punctuation standardized.