2025
Ինչպես են մեր ուխտերն օգնում մեզ օգտվել Աստծո զորությունից
Մարտ 2025


«Ինչպես են մեր ուխտերն օգնում մեզ օգտվել Աստծո զորությունից», Լիահոնա, մարտ, 2025։

Ուխտի կանայք

Ինչպես են մեր ուխտերն օգնում մեզ օգտվել Աստծո զորությունից

Որպես ուխտի կանայք՝ Աստծո զորությունը վերափոխում է մեզ, զորացնում և վստահություն է ներշնչում։

կինն իր դուստրերի հետ՝ լողափին

Լուսանկարը՝ Կոննոր Ջոնսոնի

Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի սրբազան ուխտեր կապել հենց երկնքի Աստծո հետ: Մենք կապում ենք այս ուխտերը, երբ մասնակցում ենք քահանայության արարողություններին։ Երբ մենք պահում ենք այս ուխտերը, Նա օրհնում է մեզ Իր զորությամբ:

Հիշենք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մարգարեական ուղղորդումը, թե ինչպես զորություն ստանալ Աստծուց. «Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, ով մասնակցում է քահանայության արարողություններին և Աստծո հետ ուխտեր է կապում ու պահում, ուղիղ հասանելիություն ունի Աստծո զորությանը»: Ուղիղ հասանելիությունը Աստծո զորությանը պարգև է, որը Նա առատաձեռնորեն տալիս է Իր զավակներին:

Ինչպիսի՞ն է այս զորությունը ձեր առօրյա կյանքում, որը բխում է քահանայության արարողությունների միջոցով մեր կապած ուխտերը պահելուց: Ինչպե՞ս է ուխտյալ կինը օգտվում աստվածային այս զորությունից։

Հուսով եմ, որ իմ անձնական փորձից մի օրինակ կօգնի ձեզ, երբ դուք հոգևորապես աշխատում եք ձեզ վրա՝ սովորելու համար, թե ինչ է նշանակում օժտված լինել Աստծո զորությամբ:

Մի օր հարսիցս՝ Էմիից հաղորդագրություն ստացա. «Աղոթիր Դոթիի համար»։

Թոռնուհիս՝ Դոթին, նախորդ գիշեր չէր քնել: Էմին ամբողջ գիշեր նրա հետ արթուն էր մնացել և ասաց, որ Դոթին ջերմում էր։ Էմին նրան որոշ դեղամիջոցներ էր տվել, բայց միևնույն է, Դոթին ջերմում էր և անհանգիստ էր։ Իսկ որդիս՝ Քոնորը, աշխատանքի բերումով ճամփորդում էր և ևս երկու օր տանը չէր լինելու։

Երբ առավոտը վերջապես բացվեց, Էմին տեսավ, որ Դոթիի շուրթերը կապտած էին: Նրա ձեռքերը նույնպես կապտած էին ու սառը։ Էմին իսկույն հուշում ստացավ, որ «Դոթիի համար մանկաբույժ կանչի»: Նա լսեց այդ հուշումը, զանգահարեց մանկաբույժի գրասենյակ և պայմանավորվեց, որ շտապ կարգով ընդունեին Դոթիին:

Բարեբախտաբար, մանկաբույժի աշխատասենյակը գտնվում է մայրիկիս տան դիմացի փողոցում: Էմին հուշում զգաց մեքենան վարել մորս տան մոտով։ Մայրս աշխատում էր իր պարտեզում և ուրախությամբ ընդունեց Դոթիի չորսամյա քրոջը՝ Գոլդիին, իսկ Էմին Դոթիին տարավ մանկաբույժի մոտ: Դա Էմիի մտահոգության պատասխանն էր, որ հարկավոր էր, որ պահեին Գոլդիին, մինչ նա կզբաղվեր Դոթիով:

Մանկաբույժը պարզեց, որ Դոթին թոքաբորբ ուներ, որը հավանաբար, մի քանի օր առաջ լոգանք ընդունելուց հետո էր առաջացել: Դոթին հակաբիոտիկներով էր բուժվում և օրվա մնացած մասը անցկացրեց մոր գրկում՝ պայքարելով, որ բացվեն շնչուղիները և հեշտանա շնչառությունը:

Ես առաջարկեցի ընթրիք վերցնել տուն գնալիս: Եվ Էմին համաձայնեց, ինչի համար ես շնորհակալ էի: Ես մտածում էի, թե ինչպես է Էմին դիմանում սթրեսին՝ ունենալով անքուն գիշեր, հիվանդ մանկահասակ երեխա, և Գոլդիին հոգ տանելու անհրաժեշտությունը։

Ես ներս մտա նրանց տուն ուտելիքի պարկով և տեսա, որ Էմին ու աղջիկները խաղաղ էին։ Էմիի շարժուձևում գարուն կար, իսկ դեմքին՝ լույս։ Նա հանգիստ էր, նույնիսկ հիվանդ Դոթիի հետ ևս մի անքուն գիշեր անցկացնելուց հետո։ Նա չէր վախենում։ Նա ինքնավստահ էր։ Դա խաղաղություն էր, որը վեր էր ամեն մտքից։ Ես պարզապես ուզում էի նստել մի պահ և ընկղմվել այդ խաղաղության մեջ։

Էմին ձգտում է պահել Աստծո հետ կապած իր ուխտերը և օրհնվում էր Նրա զորացնող զորությամբ: Հոգին հուշել էր նրան անել այն գործողությունները, որոնք նա արել էր՝ Դոթիին խնամելու համար: Եվ Տիրոջ զորությունը մեծացրել էր նրա կարողությունը՝ հոգալու իր ընտանիքի կարիքները համբերությամբ, սիրով և հանգիստ հավաստիացումով, որ ամեն ինչ լավ կլինի:

Սա Աստծո զորության օրհնությունն է, որը հասանելի է մեզ սուրբ ուխտերի միջոցով և Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ: Այս զորությունը փոխակերպում է մեզ, ամրացնում, հանգստացնում, վստահություն է տալիս, խաղաղություն է բերում և մեծացնում մեր կարողությունը՝ կատարելու Աստծո կողմից նշանակված մեր պարտականությունները՝ որպես կանայք: