2025
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Մայիս 2025


Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը. Վարդապետություն և Ուխտեր 71–75

Ծառայության սրտիկներ

Երեխաները դռան վրա թղթե սրտեր են ամրացնում

Աստված կանչում է եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին՝ օգնելու ծառայել մարդկանց իրենց ծխերում կամ ճյուղերում (տես Վարդապետություն և Ուխտեր 72․2)։ Կտրեք թղթե սրտիկներ և դրանցից յուրաքանչյուրի վրա գրեք բաներ, որոնք ձեզ դուր են գալիս ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի մեջ։ Ամրացրեք սրտերը նրանց գրասենյակի կամ տան դռանը:

Հուլիսի 7-13. Վարդապետություն և Ուխտեր 76

Սելեստիալ արեգակ

Երեխան բռնել է արև՝ պատրաստված դեղին թղթից

Մի օր մենք կարող ենք ապրել սելեստիալ արքայությունում Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և մեր ընտանիքների հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 76․62, 70, 92)։ Սուրբ գրությունները սելեստիալ արքայությունը համեմատում են արևի հետ: Արև պատրաստելու համար օգտագործեք թղթե ափսե կամ թղթի կտոր: Արևի ճառագայթների համար թղթից եռանկյունիներ կտրեք և կպցրեք շրջանագծին: Խոսեք այն մասին, թե ինչ կարող եք անել հիմա, որպեսզի պատրաստվեք՝ մի օր ապրելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

Հուլիսի 14-20. Վարդապետություն և Ուխտեր 77–80

Կենդանիների նմանակում

Երեխան բարձրացնում է իր մատները՝ նապաստակի ականջներ ցուցադրելու համար

Աստծո ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկրի վրա գտնվող յուրաքանչյուր արարածի (տես Վարդապետություն և Ուխտեր 77․2)։ Խաղացեք կենդանիներին գուշակելու խաղ։ Մեկը ձևացնում է, թե ինչ-որ կենդանի է: Մնացածները փորձում են գուշակել, թե ինչ կենդանի է դա։ Երբ ճիշտ գուշակեք, ասեք մի բան, որը ձեզ դուր է գալիս այդ կենդանու վերաբերյալ:

Հուլիսի 21-27․ Վարդապետություն և Ուխտեր 81–83

Երգեք և աղոթեք

Երգող երեխաներ

Երկնային Հայրը միշտ լսում է մեր աղոթքները (տես Վարդապետություն և Ուխտեր 81․3)։ Ձեր ընտանիքի հետ երգեք «Երեխայի աղոթքը» երգը (Children’s Songbook, 12)։ Սկսեք երգը միայն մեկ հոգով: Այնուհետև աստիճանաբար թող բոլորը միանան: Երգելուց հետո խոսեք այն բաների մասին, որոնց համար կարող եք աղոթել որպես ընտանիք:

Էջ PDF

Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի