Առաջին Նախագահությունից
Իմ մեծ տատի օրինակը
Վերցված է «Հիսուս Քրիստոսի վարդապետությունը պարզ է» հոդվածից, Լիահոնա, նոյ․ 2024, 96-99:
Իմ մեծ տատը՝ Մերի Բոմելին, նվիրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու գործին: Նրա ընտանիքին միսիոներները ուսուցանել էին Շվեյցարիայում, երբ նա 24 տարեկան էր։
Իր մկրտությունից հետո Մերին տեղափոխվեց Գերմանիա։ Նա հասկացավ, որ չի կարող չկիսվել իր սովորածով: Մարդիկ հավաքվում էին նրա շուրջը՝ լսելու, թե նա ինչպես է ուսուցանում, մինչ գործվածք էր հյուսում:
Մերին խոսում էր Մորմոնի Գրքի, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ Ջոզեֆ Սմիթին այցելելու մասին: Նա ուսուցանում էր Վերականգնման մասին։ Նա վկայում էր, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:
Երկնային Հոր զավակներին Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելը սուրբ գործ է: Մինչ մեր սիրելի մարդկանց սովորեցնում ենք այս սկզբունքները, Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ ճշմարտությունը։
Նկարեք ընտանեկան պատմություն
Նախագահ Այրինգին ոգեշնչել է իր մեծ տատի օրինակը: Ո՞վ է ձեր ընտանիքում ոգեշնչում ձեզ ընտրել ճիշտը: Օգտագործեք ստորև գտնվող վանդակները՝ ընտանեկան պատմություն նկարելու համար:
Նկարը՝ Շոնա Ջ. Ք. Թեննիի