Հիսուսի հետևորդները Թայվանում
Ծանոթացեք Էլիի հետ
Էլին հետևում է Հիսուս Քրիստոսին՝ օգնելով իր ընտանիքին ընտանեկան երեկոներ կազմակերպել: Նա իր փոքր եղբորն ու քրոջը սովորեցրեց հավատո չորրորդ հանգանակը այդ երեկոներից մեկի ժամանակ: Նա անգիր սովորեց հավատո հանգանակը՝ կրկնելով այն օրվա ընթացքում: «Դա անելը կարող է օգնել ինձ մեկ քայլ ավելի մոտենալ Քրիստոսին»,- ասում է Էլին:
Էլին խաղաղարար է հանդիսանում իր ընտանիքում։ Նա օգնում է իր փոքրիկ քրոջը հագնել կոշիկները և կերակրում է նրան, երբ մայրը զբաղված է: Երբ նրա կրտսեր եղբայրն ու քույրը կռվում են հյուրասիրության կամ աթոռի համար, նա զիջում է նրանց: Էլին ասում է. «Երբ ես հետևում եմ Հիսուսին, ես ջերմություն եմ զգում իմ սրտում»:
Էլիի մասին
Տարիքը. 7
Բնակավայրը․ Տաոյուան (Թայվան)
Լեզուներ. թայվաներեն, մանդարին, անգլերեն
Նպատակներ․ Շատ լավ դաշնամուր նվագել, սովորել Հավատո Հանգանակը, սովորել բադմինտոն խաղալ
Նախասիրություններ․ Դաշնամուր նվագել, արվեստ և արհեստ, ժայռ մագլցել, երգել
Ընտանիքը. Էլին, մայրը, հայրը, կրտսեր եղբայրը և կրտսեր քույրը
Էլիի սիրելի բաները
Սուրբ գրությունների պատմությունը․ Նեփին ձևանում է, որ Լաբանն է, որպեսզի ձեռք բերի արույրե թիթեղները (տես 1 Նեփի 4)
Մրգեր և բանջարեղեն. Քաղցր դեղձ, խաղող և էնոկի սունկ
Կերակուրը․ Արագ եփվող արիշտա
Գույնը. Ծիածան
Երեխաների միության երգը․ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Children’s Songbook, 188)