Բարի գալուստ, ընկերներ
Աստված ուզում է, որ դուք երջանիկ լինեք: Նա օրհնել է մեզ հրաշալի ծրագրով, որը կօգնի մեզ աճել, սովորել և հետևել Իրեն: Մենք այն անվանում ենք փրկության ծրագիր։ Գունավորեք էջ 24–25-ում գտնվող մեծ նկարը՝ սովորելով ձեզ համար նախատեսված Նրա ծրագրի մասին։
Այս ամսվա Ընկեր ամսագրում տեսեք, թե տարբեր երկրներից քանի երեխա կարող եք հաշվել: Կարո՞ղ եք գտնել Ջամեսիին Ֆիջիից։ Կամ Ադելինին Ֆրանսիայից։ Աստված ճանաչում և սիրում է Իր բոլոր զավակներին, բոլորին՝ ողջ աշխարհում։ Նրա ծրագիրը յուրաքանչյուր մարդու համար է, նաև ձեզ համար է:
Սիրով՝
Ընկերամսագիր