2025
Արդյո՞ք Հիսուսն իրական է
Մայիս 2025


Ձեր հոդվածները

Արդյո՞ք Հիսուսն իրական է

Աղջիկը նստած է սեղանի շուրջը՝ իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ

Մի օր ես միացա իմ եղբորը և քույրերին սեղանի շուրջը՝ մեր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության համար։ Մայրս սկսել էր մեր Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասը, բայց ես իրականում ուշադրություն չէի դարձնում։ Ես մտածում էի մեկ այլ հարցի շուրջ․ Իսկապե՞ս Հիսուսն իրական է։

Եկեղեցում և Երեխաների միությունում մենք սովորել էինք, որ Նա իրական է, բայց ես անձամբ չգիտեի այդ մասին: Ես մտածում ու մտածում էի, բայց պատասխանը չէի գտնում։

Սուրբ գրությունների ուսումնասիրությունից հետո ես մայրիկիս հարցրի. «Արդյո՞ք Հիսուսն իրական է»:

«Լավ հարց է»,- ասաց նա։ «Գուցե դու աղոթե՞ս այդ մասին»։

«Լավ»,- ասացի ես:

Այդ գիշեր ես աղոթեցի և հարցրի. «Երկնային Հայր, արդյո՞ք Քո Որդին իրական է»: Ապա ես ներքուստ ունեցա շատ ջերմ զգացում: Ես գիտեի, որ Աստված պատասխանեց իմ աղոթքին։ Դրանից հետո ես շնորհակալական աղոթք ասացի Երկնային Հորը՝ ինձ պատասխանելու համար: Ես գիտեմ, որ Նա լսում է իմ աղոթքները, և որ Նա նաև կլսի ձեր աղոթքները։

Էջ PDF

Նկարը՝ Էմիլի Դեյվիսի