2025
Ողջույններ Թայվանից
Մայիս 2025


Ողջույններ Թայվանից

Թայվանը Հոնկոնգին մոտ գտնվող կղզի է։ Այնտեղ բնակվում է շուրջ 23 միլիոն մարդ։ Ամենաշատ խոսվող լեզուներն են՝ չինարենը, հոկիենը և հակկան:

Քնի ժամ

Թայվանում դպրոցներում և գրասենյակներում ընդունված է ճաշից հետո քնելը:

Հատուկ ծաղիկ

Սալորի ծաղիկը դարձել է Թայվանի պաշտոնական խորհրդանիշը 1964 թ․։ Նրանք ընտրել են այն, քանի որ այն ծաղկում է նույնիսկ ձմռանը։

Արագընթաց

Թայփայ 101-ը Թայվանի ամենաբարձր շենքն է: Այն ունի շատ արագ աշխատող վերելակ, որը 5-րդ հարկից 89-րդ տեղափոխում է ընդամենը 37 վայրկյանում։

Շատ սարեր

Թայվանի տարածքի կեսից ավելին ծածկված է սարերով: Կան նաև մի քանի հրաբուխներ, բայց դրանք հարյուրավոր տարիներ չեն ժայթքել:

Գեղեցիկ ծիածան

Աշխարհի ամենաերկար ժամանակահատվածում երևացող ծիածանը հանդիպել է Թայվանում։ Մարդիկ կարողացել են տեսնել այն մոտ ինը ժամ:

Երկնային լապտերների տոն

Թայվանի լապտերների փառատոնը հույսի, ուրախության և միասնության խորհրդանիշ է: Այս մեծ փառատոնի ժամանակ մարդիկ լապտերներ են պատրաստում և դրանք ուղարկում երկինք։

Էջ PDF

Նկարները՝ Լեքիի գրքի