Ավետարանի իմ խոսքերը
Փնտրիր այս բառերն ու արտահայտությունները Ընկեր ամսագրի այս համարում։
Տնտես լինելու պարտականությունները
Լինել տնտես նշանակում է՝ պարտականություն ունենալ հոգ տանելու որևէ կարևոր բանի մասին։ Մեր Երկնային Հայրը վստահում է մեզ՝ լինելու երկրի տնտեսները։ Սա նշանակում է, որ Նա խնդրում է մեզ հոգ տանել և պաշտպանել Իր գեղեցիկ աշխարհը:
Ապաշխարություն
Ապաշխարել նշանակում է դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը, երբ մենք սխալ ընտրություն ենք կատարում։ Ապաշխարելու համար մենք պետք է զղջանք մեր արածի համար, խնդրենք Երկնային Հոր օգնությունն ու ներողամտությունը և փորձենք ուղղել այն: Փրկչի Քավության շնորհիվ մենք կարող ենք հեռանալ վատ ընտրություններից և փոխարենը կատարել լավ ընտրություններ:
Սելեստիալ արքայություն
Սելեստիալ արքայությունը մի վայր է, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին՝ մենք կարող ենք մի օր ապրել այնտեղ մեր ընտանիքների հետ հավերժ:
Հարություն
Հարությունը մահից հետո ձեր մարմնի և հոգու վերամիավորումն է։ Երբ դուք հարություն առնեք, ձեր մարմինը կատարյալ կլինի, և դուք այլևս չեք հիվանդանա կամ մահանա: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի։
Նկարները՝ Մադիսոն Բեյքերի