Սուրբ գրությունների պատմություններ
Առաքյալները միսիա են ծառայում Մեծ Բրիտանիայում
Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին առաքյալներից մի քանիսին միսիա ուղարկել Մեծ Բրիտանիա։ Առաքյալների համար դժվար էր լքել իրենց ընտանիքները, բայց Տերը խոստացավ օրհնել նրանց:
Հեբեր Չ․ Քիմբալը և նրա կինը՝ Վիլաթը, երիտասարդ ընտանիք ունեին: Նրանցից շատերը շատ հիվանդ էին։
Բրիգամ Յանգը նույնպես հիվանդ էր, և նրա ընտանիքը աղքատ էր: Բայց Բրիգամի կինը՝ Մերի Էննը, ասաց նրան. «Գնա և կատարիր քո առաքելությունը, և Տերը կօրհնի քեզ»:
Հեբերն ու Բրիգամը լավացան, բայց նրանք շատ թույլ էին: Նրանք ցանկանում էին քարոզել ավետարանը, ուստի հրաժեշտ տվեցին իրենց ընտանիքներին և բարձրացան սայլակի հետնամասը՝ սկսելու իրենց ճամփորդությունը:
Օվկիանոսով երկար ճամփորդությունից հետո Հեբերն ու Բրիգամը ժամանեցին Մեծ Բրիտանիա։ Այլ առաքյալների հետ նրանք շատ մարդկանց ուսուցանեցին ավետարանը: Հազարավոր մարդիկ մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Նրանցից շատերը նավարկեցին օվկիանոսով՝ միանալու Սրբերին Միացյալ Նահանգներում:
Տերը պահեց Հեբերի և Բրիգամի ընտանիքների մասին հոգալու Իր խոստումը, մինչ նրանք ծառայում էին Նրան որպես միսիոներներ: