Հեշտ ընթերցվող
Հաճելի և պարզ բառեր
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Կասին ժպտաց, երբ իր տեղը զբաղեցրեց Երեխաների միությունում։ Այսօր հաղորդության ժողովին տեղի էր ունեցել երեխաների ելույթը։ Նա վախենում էր ասել իր մասը, բայց արեց դա:
Քույր Դենչը՝ Երեխաների միության նախագահը, կանգնեց առջևում: «Ապրեք, շատ լավ ելույթ ունեցաք հաղորդության ժողովում»,- ասաց նա։ «Ես գիտեմ, որ դուք յուրաքանչյուրդ քրտնաջան աշխատել եք ձեր մասերը սովորելու համար»:
«Բացի Կասիից»,- ասաց մեծ տղաներից մեկը: «Ոչ ոք չէր կարող ասել, թե նա ինչ է ասում»:
Քույր Դենչը խոժոռ հայացքով նայեց տղային, հետո շրջվեց՝ ժպտալով Կասիին։ «Դու հրաշալի ելույթ ունեցար»։
Կասին փորձեց զսպել արցունքները։ Նա ներդրել էր իր լավագույն ջանքերը՝ իր մասը սովորելու համար։ Բայց երբեմն նրա խոսքերը ճիշտ չէին ստացվում:
Տունդարձի ճանապարհին Կասին այլևս չկարողացավ զսպել արցունքները։
«Ի՞նչ է պատահել»,- հարցրեց մայրիկը։
«Տղաներից մեկը ծաղրեց ինձ։ Նա ասաց, որ ես իմ մասը ճիշտ չեմ ասել»: Նա սկսեց ավելի շատ արտասվել։
«Դու հրաշալի ելույթ ունեցար։ Ես և հայրիկը հպարտ ենք քեզնով»,- ասաց մայրիկը։ «Գիտե՞ս, թե էլ ով է հպարտանում քեզնով»։
Կասին շարժեց գլուխը։
«Երկնային Հայրը»,- ասաց մայրիկը։ «Նա գիտի, որ դու ներդրել ես լավագույն ջանքերդ»:
Կասին իրեն շատ ավելի լավ զգաց: Նա ցանկանում էր օգտագործել իր խոսքերն՝ ուրիշներին ուրախացնելու համար:
Դպրոցում Կասին իր ուսուցչուհուն ասաց, որ նա լավ է դասավանդում։
Տանը հայրիկը ամրացնում էր դարակը։ Կասին ասաց, որ նրա մոտ լավ է ստացվում իրենց տունը գեղեցիկ դարձնելը:
Դրսում Կասին և նրա եղբայրը միասին գնդակ էին խաղում: Կասին ասաց նրան, որ նա լավ է նետում գնդակը:
Մարդկանց ասելով, որ նրանք լավ աշխատանք են կատարում, Կասին ներքուստ լավ է զգում: Երբ նա տեսավ, որ ուրիշները ժպտում են, հասկացավ, որ իր պարզ խոսքերը մեծ փոփոխություն են ստեղծում:
Նկարները` Գրեգ Փափռոքիի