Երիտասարդներ
Հավելված


Հավելված

Ձեր Երկնային Հայրը հրավիրում է ձեզ ստանալ սրբազան արարողություններ։ Այս արարողությունները ներառում են ուխտեր՝ դուք խոստումներ եք տալիս Աստծուն, և Նա խոստումներ է տալիս ձեզ։ Դուք այս ուխտերը կապում եք, օրինակ, երբ մկրտվում և հաստատվում եք, երբ օժտվում եք, և երբ կնքվում եք ժամանակի և ողջ հավերժության համար Տիրոջ տանը։ Ուխտեր կապելն ու պահելը ձեզ ուրախություն և երջանկություն կպարգևի և թույլ կտա ձեզ օգտվել Աստծո զորությունից՝ ձեզ օգնելու վերադառնալ Նրա ներկայություն, որտեղ դուք կարող եք վայելել հավերժական կյանքը Նրա հետ։

Այս ուխտերը կապելիս Աստծուն խոստացածի և ձեզ տված խոստումների մասին ավելին իմանալու համար տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3.5, Ավետարանի գրադարան։

Խորհեք ստորև բերված հարցերի շուրջ։ Սրանք այն հարցերն են, որոնք ձեզ տալիս են տաճարային երաշխավորագիր ստանալու հարցազրույցի ժամանակ, բայց դուք կարիք չունեք սպասելու հարցազրույցի։ Կատարեք ձեր սեփական հոգևոր ինքնագնահատումը ցանկացած ժամանակ, երբ ցանկանաք։

Երիտասարդ կանանց թեման, Ահարոնյան քահանայության քվորումի թեման և Տասը Պատվիրանները կարող են նաև օգտակար գործիքներ լինել ձեր ինքնագնահատման համար:

Տաճարային երաշխավորագրի հարցեր երիտասարդների համար

  • Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

  • Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես ձեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:

  • Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:

  • Դուք աջակցո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահին` որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ մարդը Երկրի վրա, որը լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները: Դուք աջակցո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Դուք աջակցո՞ւմ եք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանություններին և տեղական ղեկավարներին:

  • Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։ Դուք հնազանդվո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքին:

  • Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին Ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ Ձեր անձնական կամ հասարակական հարաբերություններում։

  • Դուք աջակցո՞ւմ եք կամ առաջ տանում որևէ ուսմունք, գործունեություն կամ վարդապետություն, որը հակասում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված ուսմունքներին, գործունեությանը կամ վարդապետությանը:

  • Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, մասնակցել ձեր ժողովներին, պատրաստվել և արժանավորությամբ ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով:

  • Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել ձեր բոլոր գործերում։

  • Դուք լիարժեք տասանորդ վճարո՞ղ եք:

  • Դուք հասկանո՞ւմ և պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը:

  • Ձեր կյանքում կա՞ն լուրջ մեղքեր, որոնք պետք է շտկվեն քահանայության իշխանությունների հետ՝ որպես Ձեր ապաշխարության գործընթացի մաս։

  • Դուք Ձեզ արժանի համարո՞ւմ եք տաճար մտնելու և տաճարային արարողություններին մասնակցելու համար:

Երիտասարդ կանանց թեմա

Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով:

Ես կկանգնեմ որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում:

Ձգտելով արժանանալ վեհացման, ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր: Ես հավատքով կամրացնեմ իմ տունը և ընտանիքը, կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը և կստանամ սուրբ տաճարի արարողությունները և օրհնությունները:

Ահարոնյան քահանայության քվորումի թեման

Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար։

Իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ես կսիրեմ Աստծուն, կպահեմ իմ ուխտերը և կօգտագործեմ Նրա քահանայությունը ուրիշներին ծառայելու համար՝ սկսելով իմ հարազատ ընտանիքից։

Ամեն օր ծառայելու, հավատ գործադրելու, ապաշխարելու և կատարելագործվելու ձգտումն ինձ կորակավորի ստանալու տաճարային օրհնությունները և ավետարանի հարատև ուրախությունը:

Ես կպատրաստվեմ և կդառնամ ջանասեր միսիոներ, հավատարիմ ամուսին և սիրող հայր՝ լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Ես կօգնեմ աշխարհին պատրաստվել Փրկչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա քավության օրհնությունները:

Տասը պատվիրանները

  • Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։

  • Քեզ համար կուռք չշինես։

  • Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես։

  • Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։

  • Պատվի՛ր քո հորն ու քո մորը։

  • Մի՛ սպանիր:

  • Մի՛ շնացիր։

  • Մի՛ գողացիր:

  • Սուտ վկայություն մի՛ տուր։

  • Մի՛ ցանկացիր։

Տես Ելք 20.3–17: