Երիտասարդներ
Առաջին Նախագահության ուղերձ


Առաջին Նախագահության ուղերձ

Մեր սիրելի երիտասարդ եղբայրնե՛ր և քույրե՛ր:

Մենք սիրում ենք ձեզ և վստահում ենք ձեզ։ Դուք իսկապես Երկնային Հոր ընտրյալ հոգիներից եք, որոնք ուղարկվել են երկիր այս պահին՝ կարևոր գործեր կատարելու:

Դուք ավելի ուժեղ և ունակ եք, քան կարող եք պատկերացնել։ Եվ երբ դուք ապավինում եք Փրկչին, ձեր ուժն ավելի է աճում։ Նա «երիտասարդության ուժն է»։

Այս ուղեցույցը կօգնի ձեզ ամուր հիմք կառուցել՝ դեպի հավերժական կյանք տանող ճանապարհին մնալու ընտրություններ կատարելու համար։ Այն կօգնի ձեզ պատրաստվել սուրբ ուխտեր կապելու տաճարում, պատրաստվել ծառայելու միսիայում և ուրախություն գտնել՝ հետևելով Հիսուս Քրիստոսին ձեր ողջ կյանքում: Դուք կարևոր տեղ ունեք Նրա Եկեղեցում։ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ իրականացնել Իր նպատակները ձեզ համար։

Մենք գիտենք, որ Աստված ապրում է: Մեր աղոթքն է, որ դուք անսասան մնաք ուխտի ուղու վրա՝ Աստծո հետ սրբազան ուխտեր կապելու և պահելու ուղու վրա։ Դա է այն ճանապարհը, որը տանում է դեպի ձեր Երկնային Հայրը։ Դրանով դուք մշտապես բարի ազդեցություն կունենաք՝ ուրախությամբ կիսվելով ավետարանով, հավաքելով Աստծո զավակներին և պատրաստելով աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին։ Հիշեք․ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Առաջին Նախագահություն