2025
Հանգիստ քուն Տիրոջ օգնությամբ
Հուլիս 2025


«Հանգիստ քուն Տիրոջ օգնությամբ», Լիահոնա, հուլիս 2025։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Հանգիստ քուն Տիրոջ օգնությամբ

Աստված օգնեց հանգստացնել մեր որդուն և մխիթարեց ինձ, երբ մենք դրա կարիքն ունեինք:

Նկար, որտեղ էլեկտրաէնցեֆալոգրման (ԷԷԳ) մեքենային միացված երեխան քնած է

Նկարը՝ Դեյվիդ Մալանի/Malan Creative

Երբ մեր առաջին երեխան՝ Քեյդնը, 10 ամսական էր, ես և ամուսինս՝ Դեյվիդը, առաջին անգամ նրան թողեցինք ծնողներիս խնամքին։ Մենք գնացինք ընթրելու, իսկ հետո՝ կինոթատրոն։ Հենց մեր պոպկորնը վերցրինք ու նստեցինք, մայրս զանգեց։

Մեր երեխան չէր շնչում, շտապօգնությունը ճանապարհին էր:

Մենք խուճապահար տուն վերադարձանք և ներս վազեցինք՝ տեսնելով Քեյդնին մորս գրկում՝ բուժաշխատողներին ժպտալիս: Նա լավ էր, բայց ուշաթափություն էր ունեցել։

Բժիշկները չկարողացան պարզել ոչ այդ, ոչ էլ հաջորդ երկու ուշաթափությունների պատճառը, բայց նրանք նշանակեցին օգնող դեղամիջոցներ: Որպես առաջնածին մայր, ես ինձ կորցրել էի։ Քեյդնը կարծես թե լավ էր, բայց փորձառությունը սասանեց իմ հավատը: Սթրեսն ու անհանգստությունը հյուծում էին ինձ:

Երկու տարի անց նյարդաբանը խորհուրդ տվեց Քեյդնին էլեկտրաէնցեֆալոգրամա (ԷԷԳ) կատարել, հետազոտություն, որը չափում էր նրա ուղեղի ակտիվությունը, երբ նա քնած էր: Եթե արդյունքները գոհացնող լինեին, նա կարող էր դադարեցնել ուշաթափությունների դեմ դեղեր ընդունելը:

Ես անհանգստանում էի հետազոտության համար, քանի որ Քեյդնը մեկ տարի առաջ դադարել էր ցերեկները քնել: Ինչպե՞ս կարող ենք նրան քնեցնել բժշկի զբաղված աշխատասենյակում՝ գլուխն ամբողջությամբ էլեկտրոդներով ծածկված:

Հետազոտության նախորդ գիշերը Դեյվիդը Քեյդնին քահանայության օրհնություն տվեց: Օրհնության հենց սկզբից ես հստակ զգացի Հոգու ներկայությունը: Ես գիտեի, որ ամեն ինչ լավ էր լինելու: Նրա առաջին ուշաթափությունից հետո առաջին անգամն էր, որ ես խաղաղություն զգացի։

Հաջորդ օրը բժիշկները էլեկտրոդներն ամրացրին Քեյդնի գլխին։ Այնուհետև մենք պառկեցրինք նրան քննասեղանին ու անջատեցինք լույսերը։

Րոպեներ անց նա քնեց։ Սա գուցե հրաշք չթվա, բայց նա ավելի քան մեկ տարի ինքնուրույն չէր քնել:

Երկնային Հայրը մեզ չէր մոռացել: Նրա Հոգին այնտեղ էր՝ այդ բժշկի սենյակում՝ հանգստացնելով Քեյդնին և մխիթարելով ինձ: Փորձությունների և քահանայության օրհնությունների առնչությամբ իմ վերաբերմունքը փոխվեց այդ օրը: Ես գիտեմ, որ քահանայության զորությունը իրական է:

Այժմ Քեյդնը չափահաս երիտասարդ է։ Նրա մոտ այլևս ուշաթափություն չգրանցվեց։ Նա բախվել է այլ մարտահրավերների, բայց հաղթահարել է դրանց մեծ մասը: Ես գիտեմ, որ Տերը շարունակում է հոգ տանել նրա համար և ցրել իմ վախերը (տես Ղուկաս 8․50