Նշանակետին
Ի՞նչ է Սիոնը
Սուրբ գրություններում Սիոն բառը կարող է նշանակել․
-
«Սրտով մաքուրներ» (Վարդապետություն և Ուխտեր 97.21):
-
Տիրոջ ժողովուրդը կամ Եկեղեցին և նրա ցցերը (տես Վարդապետություն և Ուխտեր 82․14)։
-
Հատուկ վայր, որտեղ ապրում և հավաքվում է Տիրոջ ժողովուրդը, ինչպես, օրինակ.
-
Ենովքի քաղաքը (տես Մովսես 7․18)։
-
Հնագույն Երուսաղեմ քաղաքը (տես Բ Թագավորների 5․6–7, Գ Թագավորների 8․1, Դ Թագավորների 9․28)։
-
Նոր Երուսաղեմ քաղաքը, որը կկառուցվի վերջին օրերին ԱՄՆ Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում (տես Վարդապետություն և Ուխտեր 45․66-67, Հավատո Հանգանակ 1.10)։
-
Թեև եկեղեցու անդամներն այսօր չեն հավաքվում կենտրոնական մի վայրում, մենք «մասնակց[ում ենք] Սիոնը հաստատելու մեծ ծրագրին՝ նախապատրաստվելով Տիրոջ վերադարձին»։ Մեր ղեկավարները մեզ սովորեցրել են հաստատել Սիոնը և ամրացնել Եկեղեցին, որտեղ էլ որ ապրենք: Մենք դա անում ենք՝ այդ թվում ձգտելով ապրել «Սիոնի» մարդկանց պես: Օրինակ՝ Մովսես 7․18 հատվածից մենք սովորում ենք, որ
-
Նրանք «մեկ սրտի և մեկ մտքի են»։
-
Նրանք ապրում են արդարության մեջ։
-
«Ոչ մի աղքատ չկա նրանց մեջ»: