«Ինչո՞վ է տարբերվում ձեր Եկեղեցին»
Երբեմն ես մտածում էի այն մասին, թե ինչ կասեի, եթե ինչ-որ մեկը հարցներ. «Ինչո՞վ է տարբերվում ձեր եկեղեցին»: Հետո մեր ավագ որդին անսպասելիորեն մահացավ՝ թողնելով իր հրաշալի կնոջն ու չորս երեխաներին։ Մեր վշտի մեջ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուսմունքները բերեցին պարզություն և մխիթարություն: Այս ամսվա համարն ընդգրկում է այդ բացառիկ ուսմունքներից երեքը.
Առաջին՝ Ընտանիքի ոգեշնչված հռչակագիրն ուսուցանում է մեզ, որ «երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո»: (Տես էջ 26)։
Երկրորդ՝ Տիրոջ եկեղեցու միջոցով մեզ հասանելի են Աստծո քահանայության իշխանությունն ու զորությունը՝ այն նույն զորությունը, որը ստեղծել է աշխարհներ և հավերժ միավորում է ընտանիքները: (Տես էջ 2)։
Երրորդ՝ Փրկչի ուխտի ժողովուրդը Նրա եկեղեցում պատրաստվում է Նրա Երկրորդ Գալուստին, որը ուրախության առիթ է: (Տես էջ 18, 22)։
Երբ դուք ուսումնասիրեք այս համարը, ես աղոթում եմ, որ դուք ինքներդ բացահայտեք այս ճշմարտությունները և գտնեք ձեր պատասխաններն այն հարցին, թե «ինչով է տարբերվում ձեր եկեղեցին»:
Ձեր ընկեր,
Թամարա Վ. Ռունիա
Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական