2025
Թաքնված գանձեր
Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2025


Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 95, 103, 107

Թաքնված գանձեր

Խորացեք սուրբ գրությունների մեջ։ Արժե անել դա։

երիտասարդ կին

Տերը սիրով հիշեցնում է մեզ այն պատվիրանները, որոնք մենք անտեսել ենք:

Վարդապետություն և Ուխտեր 95

Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում Տերը մի փոքր հիասթափված էր Սրբերից: Որոշ ժամանակ առաջ Նա պատվիրել էր նրանց տաճար կառուցել (տես Վարդապետություն և Ուխտեր 88․119),բայց հինգ ամիս անց նրանք ոչինչ չէին արել այդ ուղղությամբ։

Այսօր դա աներևակայելի է թվում: Տաճարների կառուցումը մեզ համար հիմնական կենտրոնացման հարց է: Բայց Տերը շատ բան չէր հայտնել տաճարների մասին 1833 թվականին: Սրբերը լիովին չէին գիտակցում, թե որքան կարևոր կլինեին դրանք:

Այսպիսով, ի՞նչ արեց Տերը։ Նա մանրամասնեց, թե ինչու էր ցանկանում, որ նրանք տաճար կառուցեին (տես Վարդապետություն և Ուխտեր 95․8-17)։ Նա բացատրեց այն, ինչ ասել էր նախկինում, տալով նոր գիտելիքներ և ընդգծելով տաճարի կարևորությունը:

Մեղքը խրատում է բերում, բայց Տերը դեռ խոստանում է օրհնություններ:

Վարդապետություն և Ուխտեր 103

1834 թվականին Սրբերը մտածում էին, թե ինչու Տերը թույլ տվեց, որ իրենց թշնամիները հալածեն իրենց և վտարեն իրենց սեփական հողից: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը տվեց երկու պատասխան.

Նախ, Տերն ասաց, որ երբեմն թույլ է տալիս ամբարիշտներին վատ բաներ անել, «որ նրանք կարողանան լցնել իրենց անօրինությունների չափը» (Վարդապետություն և Ուխտեր 103․3)։ Ալման այսպես է ասել. «Նա հանդուրժում է, որ նրանք կարողանան անել [վատ բաներ] … որպեսզի դատաստանները, որոնք նա գործի պիտի դնի նրանց վրա իր ցասման մեջ, կարողանան լինել արդար» (Ալմա 14․11

Մյուս պատճառը, որ Տերը տվել է Սրբերին իրենց խնդիրների համար, հավանաբար մի քիչ ավելի ծանր էր լսել. «Որ նրանք, ովքեր իրենց կոչում են իմ անունով, կարողանան մի փոքր ժամանակով խրատվել … որովհետև նրանք ամբողջովին ականջ չէին դնում ցուցումներին և պատվիրաններին, որոնք ես տվել եմ նրանց» (Վարդապետություն և Ուխտեր 103․4

Դա չի նշանակում, որ Աստված հավանություն է տվել նրանց թշնամիների չար ու անօրինական արարքներին։ Նա չի «ոգեշնչել» ամբոխներին հարձակվել Սրբերի վրա։ Նա թույլ է տվել նրանց՝ օգտագործել իրենց ազատ կամքը և չի միջամտել՝ կանգնեցնելու նրանց:

Բայց Տերը դեռ խոստացել է, որ եթե Սրբերը հնազանդվեն, «նրանք երբևէ չեն դադարի հաղթել» (Վարդապետություն և Ուխտեր 103․7

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին

Ինչո՞ւ է Քահանայությունը կոչվում Մելքիսեդեկի անունով:

Վարդապետություն և Ուխտեր 107

Դուք գուցե մտածեք, թե ինչու է բարձրագույն քահանայությունը կոչվում Մելքիսեդեկի անունով: Տերը բացատրել է դա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով.

«Նախքան նրա [Մելքիսեդեկի] օրերը, այն կոչվում էր Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի: Սակայն, ելնելով Գերագույն Էակի անվան հանդեպ ունեցած հարգանքից կամ պատկառանքից, նրա անունը շատ հաճախ կրկնելուց խուսափելու նպատակով, նրանք՝ հին օրերի եկեղեցին, այդ քահանայությունը կոչեցին Մելքիսեդեկի անունով» (Վարդապետություն և Ուխտեր 107․3–4

Մտածեք, թե որքան հաճախ ենք մենք հիշատակում «Մելքիսեդեկյան քահանայությունը» Եկեղեցու ժողովներում և ոչ պաշտոնական քննարկումներում: Հիմա պատկերացրեք՝ եթե «Մելքիսեդեկ»-ի փոխարեն ամեն անգամ ասեինք «Աստծո Որդի»: Դա կսկսեր անհարգալից թվալ: Տերը ցանկանում էր կանխել դա։