Կիսվել ուրախությունով Քենիայում
Երբ Ռոբերտը գտավ ավետարանը, նա պարզապես սկսեց կիսվել դրանով բոլորի հետ, ում ճանաչում էր: Իրոք՝ բոլորի հետ։
Լուսանկարները՝ Լեսլի Նիլսոնի և Էրիկ Դ. Սնայդերի
2024 թվականի օգոստոսին մկրտվելուց ի վեր քենիացի 18-ամյա Ռոբերտ Լ.-ն եկեղեցի է բերել ավելի քան 50 ընկերների և մկրտել է նրանցից 25-ին:
Համենայն դեպս, այդպիսին էին թվերը, երբ մենք խոսեցինք նրա հետ մի քանի ամիս առաջ: Հավանաբար այդ ժամանակից ի վեր այդ թվերն աճել են:
Ռոբերտը, ով Կիսումու Քենիա շրջանի Բուկուրու ճյուղի անդամ է, ծանոթացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 2024 թվականի սկզբին, երբ հանդիպել է մի ամերիկացի տղամարդու, ով մարդասիրական աշխատանք էր կատարում Քենիայում:
«Ես իսկապես չէի սպասում, որ կյանքս դեպի լավը կփոխվի»,- ասում է Ռոբերտը: «Ծնողներս փող չունեին, չէին կարողանում ինձ դպրոց ուղարկել»։ (Քենիայում նույնիսկ պետական դպրոցն է վճարովի)։
«Բայց ես գիտեի, որ Երկնային Հայրը կօգնի ինձ: Ես սկսեցի աղոթել և կարդալ Նոր Կտակարանը: Հետո հանդիպեցի իմ հովանավորին»։
Նրա «հովանավորը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր, ով օրհնեց Ռոբերտի կյանքը երկու ձևով. օգնեց նրան ստանալ կրթություն և, ինչն ավելի կարևոր է, կիսվեց նրա հետ ավետարանով (այդպես արեց նաև մեկ այլ երիտասարդ, ով վերջերս էր միացել Եկեղեցուն): Ռոբերտը մկրտվեց մոտ վեց ամիս անց:
Քենիայից Ռոբերտ Լ.-ն տասնյակ մարդկանց է հրավիրել եկեղեցի` հարևաններին, համադասարանցիներին, երեխաներին, որոնց հետ սպորտով է զբաղվում՝ բոլորին:
Բարություն ստանալիս՝ տարածել այն
Բնականաբար, Ռոբերտը ցանկանում էր կիսվել մարդկանց հետ իր նոր օրհնություններով։ Նա չէր կարող հովանավորել որևէ մեկի կրթությունը: Բայց նա, անշուշտ, կարող էր ուսուցանել նրանց ավետարանը:
Նա սկսեց տասնյակ մարդկանց հրավիրել եկեղեցի` հարևաններին, համադասարանցիներին, երեխաներին, որոնց հետ սպորտով է զբաղվում՝ բոլորին, ում ճանաչում էր: «Մի կիրակի ես եկել էի հինգ հոգու հետ, իսկ հաջորդ կիրակի՝ 10 հոգու»,- ասում է նա: «Այնուհետև ես ուղարկեցի միսիոներներին նրանց մոտ, որպեսզի նրանք կարողանան հասկանալ և իմանալ, որ այս Եկեղեցին ճշմարիտ է, և նրանք կարող են զգալ այն, ինչ ես եմ զգում»։
Շատ չանցած Ռոբերտի որոշ ընկերներ որոշեցին մկրտվել և խնդրեցին նրան կատարել արարողությունը:
Եկեղեցին արագ աճում է Աֆրիկայում, մասամբ Ռոբերտի նման աշակերտների շնորհիվ: Նա մեկ շաբաթում մկրտեց 10 հոգու, հաջորդ շաբաթ՝ 11, իսկ երրորդ շաբաթ՝ «միայն» 4-ի:
Ռոբերտը ընկերներին հրավիրում է իր Եկեղեցու ճյուղ, որը հավաքվում է վրանում՝ խոտածածկ տարածքում։
Այդ նոր մկրտված ընկերներից ավելի քան մեկ տասնյակը նրա հետ էին անցյալ դեկտեմբերին Քենիայում անցկացված ԵԶՀ համաժողովում, այդ թվում՝ ընկերներից մեկը, ով արդեն մկրտել էր իր ընկերոջը:
Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է թափ առնում գործը: Այն բազմապատկվում է։
Զգալ Հոգին
17-ամյա Ֆրեդրիկ Ա.-ն ասում է, որ երբ իր ընկերը՝ Ռոբերտը հրավիրեց իրեն Եկեղեցի, նա այնքան ուժեղ զգաց Հոգին, որ չէր կարող հերքել այն:
«Երբ ես հասա եկեղեցի, Աստծո Հոգին ուղարկվեց ինձ վրա», - ասում է Ֆրեդրիկը: «Երբ ինձ տվեցին Մորմոնի Գիրքը, ես սկսեցի կարդալ այն: Եթե ինչ-որ բան չեմ հասկանում, ես միշտ հարցնում եմ իմ ճյուղի նախագահին և աղոթում»:
Ռոբերտը (ձախ կողմում) և Ֆրեդրիկը մնացել են ընկերներ այն ժամանակից ի վեր, երբ Ռոբերտը նրան ծանոթացրեց ավետարանի հետ:
18-ամյա Գիֆթ Մ.-ն Ռոբերտի մկրտած ընկերներից է։ «Ես երջանիկ եմ, որ ճշմարիտ Եկեղեցու մասն եմ՝ տիեզերքի միակ ճշմարիտ Եկեղեցու»,- ասում է Գիֆթը ժպտալով:
Գիֆթը անհամբեր սպասում է միսիայում ծառայելուն:
Մարդկանցից շատերը, որոնց Ռոբերտը հրավիրել է Եկեղեցի, մկրտվել են, և նրանք հրավիրում են նաև ուրիշներին գալ:
Առջևում դեռ շատ գործ կա
Ռոբերտը ծրագրում է ծառայել լիաժամկետ միսիայում, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո (ինչպես Գիֆթը և Ֆրեդրիկը): Ինչո՞ւ է նա ցանկանում դա անել, երբ արդեն լավ գիտի, թե ինչպես կիսվել ավետարանով:
«Ես պետք է միսիա գնամ, որպեսզի ավելի մեծ փորձառություն ունենամ և ավելին սովորեմ»,- ասում է Ռոբերտը: «Դա կամրապնդի իմ հավատքը և կփոխի իմ վերաբերմունքը: Դա այն է, ինչ Աստված ուզում է, որ ես անեմ»:
Ռոբերտը չի ավարտել ավետարանով կիսվելը: Նա ծրագրում է ծառայել միսիայում: «Դա այն է, ինչ Աստված ուզում է, որ ես անեմ»,- ասում է նա: