Ի՞նչ անեմ, եթե դժվար եմ ընկերներ գտնում
Այս տարի, երբ տեղափոխվեցի նոր դպրոց, ես շատ լաց եղա, որովհետև չէի ուզում հեռանալ իմ հին ընկերներից: Ես ինքս ինձ ասացի, որ երբեք չեմ սիրի իմ նոր դպրոցը և զգում էի, որ կդավաճանեմ իմ հին ընկերներին, եթե նոր ընկերներ ձեռք բերեմ:
Ամբողջ շաբաթ դեմքս խոժոռված էր։ Ես ոչ մեկի հետ չէի խոսում։ Որոշ աղջիկներ փորձում էին խոսել ինձ հետ, բայց ես չէի ցանկանում նրանց հետ ընկերանալ:
Մի օր ես հասկացա, որ չեմ ուզում մենակ մնալ: Ես տեսա, որ պետք է ավելի բաց լինեմ։ Հիսուս Քրիստոսի մասին հեռուստասերիալ դիտելիս՝ ես ոգեշնչվեցի մտածել, թե ինչպես է Նա ընկերներ ձեռք բերել: Թեև Նա չէր գոհացնում բոլորին, բայց մարդկանց մեծամասնության համար Նա այն մարդն էր, որ փոխեց նրանց կյանքը:
Քրիստոսի օրինակի շնորհիվ ես որոշեցի փորձել նոր ընկերներ ձեռք բերել, չնայած իմ ունեցած մտավախությանը: Ես վախենում էի, քանի որ ամաչկոտ էի և անհանգստանում էի, որ մարդիկ կծաղրեն ինձ։ Բայց ես մի միտք ունեի. «Դու ունես Երկնային Հայր, ով կօգնի քեզ: Նույնիսկ եթե բոլորը մերժեն քեզ, Նա քո կողքին կլինի»:
Այժմ, հետադարձ հայացք գցելով, ես տեսնում եմ, որ միակ Ընկերը, ով երբեք չի լքել ինձ այդ ընթացքում, Փրկիչն էր: Այն ծանր փորձառությունների պատճառով, որոնց միջով ես անցա, ես ավելի մոտեցա Նրան: Նա այնքան է սիրում մեզ, որ տվել է Իր կյանքը մեզ համար: Եվ Նա տվել է մեզ սուրբ գրությունները, որպեսզի մենք իմանանք, թե ինչպես նմանվենք Նրան: Դուք միշտ կարող եք ապավինել Հիսուս Քրիստոսին, որ Նա կլինի ձեր Ընկերը:
Ռեբեկա Ս․, 13 տարեկան, Սեարա (Բրազիլիա)
Սիրում է վոլեյբոլ խաղալ, կարդալ և նկարել: