2025
Իմ լավ ընկերները կատարում են ընտրություններ, որոնց համար ես անհարմար եմ զգում: Ի՞նչ պետք է անեմ:
Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2025


Հարցեր և պատասխաններ

«Իմ լավ ընկերները կատարում են ընտրություններ, որոնց համար ես անհարմար եմ զգում: Ի՞նչ պետք է անեմ»:

երիտասարդ տղա

«Խոսիր ընկերներիդ հետ այն մասին, թե ինչ ես զգում։ Առողջ հարաբերությունների ճանապարհը բացվում է, երբ մենք հաղորդակցվում ենք: Երբեմն դա դժվար է, քանի որ մենք կարծում ենք, որ մեր ընկերները կարող են տխրել, բայց կա լուծում՝ արեք այն, ինչ կաներ Քրիստոսը և գործեք կարեկցանքով»:

Լուան Ռ․, 19 տ․, Սան Պաոլո, Բրազիլիա

երիտասարդ կին

«Երբեմն ընկերներն ընտրություն են կատարում հասակակիցների ճնշման պատճառով։ Եթե ես խոսեմ ընկերներիս հետ նրանց ընտրությունների մասին, գուցե կօգնեմ նրանց պատասխանատվություն զգալ սեփական նպատակների և արժեքների համար։ Երբեմն էլ մենք համակարծիք չենք, թե ինչն է լավ կամ կարևոր, բայց մենք պետք է հարգենք միմյանց կարծիքն ու ազատ կամքը»:

Մեգգի Ջ., 18 տ․, Տեխաս, ԱՄՆ

երիտասարդ տղա

«Միգուցե դու անհարմար ես զգում, քանի որ Սուրբ Հոգին ասում է քեզ, որ այն, ինչ նրանք անում են, ճիշտ չէ: Հրավիրիր նրանց մեկ այլ բան անել»։

Լորենցո Մ., 12 տ․, Քեզոն Սիթի, Ֆիլիպիններ

երիտասարդ կին

«Դու կարող ես նրանց առաջնորդել դեպի Աստծո ուղին կամ գտնել այլ ընկերներ, որոնք լավ ազդեցություն կունենան: Աղոթիր՝ իմանալու համար, թե ինչ որոշում կայացնել: Վստահիր քո Երկնային Հորը, և Նա կառաջնորդի քեզ»:

Հեյդեն Վ., 15 տ․, Վաշինգտոն, ԱՄՆ

երիտասարդ տղա

«Ես ամեն ինչ կանեի լավ օրինակ լինելու համար: Ես նաև կաղոթեի նրանց համար, քանի որ գիտեմ, որ լույսը միշտ գերակշռում է խավարին»։

Այզեք Մ., 19 տ․, Լուալաբա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

«Եղիր համարձակ ու քաջ, ինչպես Մորոնին։ Մենք բոլորս, ի վերջո, կունենանք ընկերներ, ովքեր սխալ որոշումներ են կայացնում, և մենք Երկնային Հոր օգնության կարիքը կունենանք, որպեսզի կարողանանք հաղթահարել դա։ Ամեն առավոտ ես աղոթում եմ Աստծո սպառազինությունը հագնելու համար, և դա ինձ շատ է օգնում»:

Ասա Ֆ., 15 տ․, Յուտա, ԱՄՆ

«Սիրիր նրանց և թող քո լույսը շողա: Մարդիկ կսկսեն հարգել քո որոշումները։ Ես և իմ ընտանիքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամներն էինք մեր դպրոցում, և ես նկատել էի, որ մարդիկ դադարել էին հայհոյել մեր ներկայությամբ, քանի որ գիտեին, որ մենք տարբեր ենք»:

Պենելոպե Վ., 13 տ․, Կենտրոնական շրջան, Պորտուգալիա