2025
Համաժողովի մխիթարական խոսք
Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2025


Երիտասարդների ձայները

Համաժողովի մխիթարական խոսք

երիտասարդ կինը խոսում է ամբիոնից

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Ինձ խնդրեցին ելույթ ունենալ ցցի համաժողովում: Բայց ես կարծում էի, որ ժամանակ չեմ ունենա պատրաստվելու, քանի որ դպրոցական առաջադրանքներ ունեի:

Մինչ ես որոշում էի, թե արդյոք ելույթ կունենամ, տեղի ունեցավ գերագույն համաժողով: Երեց Քարլ Բ․ Քուքը ուսուցանեց․ «Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով՝ մենք կհաղթահարենք հուսահատությունը, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտների կբախվենք»:

Ես հիշեցի, թե ինչպես էր Տերն օգնել ինձ, որ կատարեմ իմ պարտականություններն անցյալում: Երբ ես կապեցի իմ անձնական փորձառությունը երեց Քուքի վկայության հետ, հասկացա, որ ես զորություն կստանամ՝ իրականացնելու իմ ցցի համաժողովի ելույթն առանց վախի:

Ես վկայում եմ, որ երբ անհանգստություն կամ վախ եմ զգում, Քրիստոսը ոգեշնչում է ինձ մարգարեների և եկեղեցու մյուս ղեկավարների, սուրբ գրությունների և ինձ շրջապատող մարդկանց խոսքերի միջոցով:

երիտասարդ կին

Իրու Մ., 17 տ․, Գունմա պրեֆեկտուրա, Ճապոնիա

Սիրում է երաժշտական գործիքներ նվագել և հին լուսանկարներ ու տեսանյութեր դիտել անցյալը վերհիշելու համար: