Երիտասարդների ձայները
Մահը վերջը չէ
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Մայրս կաթվածի ախտանշաններով հոսպիտալացվեց։ Դա ցնցեց մեզ, և ես զարմացել էի, թե ինչու Աստված թույլ տվեց, որ դա տեղի ունենար:
Չնայած մեր անհանգստություններին, մենք չկորցրինք հավատքը։ Մենք գիտեինք, որ նա կապաքինվի։ Մի քանի ամիս նա լավ էր, այնուհետև երկրորդ կաթվածը ստացավ: Նա չէր կարողանում քայլել կամ խոսել և դժվարությամբ էր ուտում: Մենք շարունակ աղոթում էինք Աստծո օգնության համար:
Մայրս պայքարեց այդ հիվանդության դեմ մինչև մահանալը: Ես գիտեմ, որ Աստված ի զորու էր բուժել նրան, բայց Նրա կամքն էր, որ մայրս վերադառնար Իր մոտ: Ես գիտեմ, որ եթե ապրեմ իմ կյանքն ըստ Տիրոջ պատվիրանների, ես կարող եմ կրկին լինել նրա ու իմ ընտանիքի հետ: Ես գիտեմ, որ մեր Փրկչի Քավության շնորհիվ մենք հարություն ենք առնելու: Մահը մեր վերջը չէ։
Էնիսեթ Պ., 17 տ․, Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Սիրում է լսել երաժշտություն, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել և սուրբ գրություններ ու լավ գրքեր կարդալ: