Նա չգիտեր, որ ես դրա կարիքն ունեի
Այն ժամանակ, երբ դժվարություններ ունեի, սեմինարիայի ընկերս հետևեց իր հուշմանը:
Լուսանկարը` Մելանի Միզայի
Ես որոշ անձնական խնդիրներ ունեի։ Մի օր ես ինձ լավ չէի զգում և իսկապես չէի ուզում գնալ սեմինարիա: Բայց ես մտածեցի. «Սա իմ վերջին տարին է, և ես պետք է օգտվեմ դրանից»:
Ուստի ես գնացի, և մենք խոսեցինք այն մասին, որ Հիսուս Քրիստոսը ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին անունով: Մենք կարդացինք Վարդապետություն և Ուխտեր 18․10 հատվածը․ «Հիշե՛ք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»։ Ես սկսեցի հուզվել, երբ գունաներկում էի հատվածը: Երբ հուզվում եմ, շատ եմ լացում, ուստի չէի ուզում նորից կարդալ հատվածը դասարանում:
Ավելի ուշ ուսուցիչը հարցրեց. «Ի՞նչը ձեզ ամենաշատը հետաքրքրեց և ինչո՞ւ»: Ես չէի ուզում խոսել, բայց իմ ընկերուհին նշեց այդ սուրբ գրությունը: Նա բերեց իր վկայությունը, որ Աստված չի պատրաստվում մեզ մենակ թողնել, որ երբեմն մենք մոռանում ենք, բայց Նա գիտի մեզ և մեր կողքին կլինի։
Երբ ես լսեցի դա, զգացի, որ Երկնային Հայրն էր ինձ հետ խոսում իմ ընկերուհու միջոցով: Կարծես Նա ասում էր. «Մի՛ մերժիր ինձ, ես այստեղ եմ»:
Հետո ես գնացի դեմքս չորացնելու, և ընկերուհիս մոտեցավ ինձ։ Նա ասաց. «Ես չէի պատրաստվում, բայց զգացի, որ պետք է խոսեմ, քանի որ դա կօգնի ինչ-որ մեկին: Ես չգիտեի, որ այդ ինչ-որ մեկը դու ես։ Դա ինձ համար ավելի մեծ հաստատում էր, որ Երկնային Հայրը մտածում է իմ մասին։
Սեմինարիայից հետո ես գնացի տուն և աղոթեցի: Սովորաբար ես շնորհակալություն եմ հայտնում և ինչ-որ բաներ խնդրում: Բայց այդ աղոթքը, կարծում եմ, ամենաերախտապարտ աղոթքն էր, որ երբևէ ասել էի: Ես զգացի Հոգին իմ սենյակում և զգացի, որ Երկնային Հայրն իմ կողքին էր:
Հեղինակն ապրում է Գվատեմալայի Սակատեպեկես քաղաքում։