2025
Սթրես, Հոգին և սուրբ գրությունները
Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2025


Երիտասարդների ձայները

Սթրես, Հոգին և սուրբ գրությունները

երիտասարդ կին

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Ես հաճախ եմ տեղափոխվել մի վայրից մյուսը։ Մի քանի տարի առաջ մենք տեղափոխվեցինք Դուբայ կարճ ժամանակով։ Երբ ես բացեցի ճամպրուկս, ամենաներքևում դրված էին իմ սուրբ գրությունները: Մտածեցի, որ պետք է կարդամ դրանք։ Ես կարդացի, ինչը մի տեսակ արտասովոր է, քանի որ ես միշտ չէ, որ հիանալի եմ հետևում հուշումներին: Այնուամենայնիվ ես սկսեցի ամենասկզբից, և կարծում եմ, որ կարդացի հինգ-վեց գլուխ։

Ավելի ուշ ինձ խնդրեցին ելույթ ունենալ եկեղեցում։ Ես ոգեշնչվեցի խոսել սուրբ գրությունների ուսումնասիրության կարևորության մասին: Ես գրեցի իմ ելույթը և մտածեցի. «Իսկապես, լավ կլինի, որ ես ավելի շատ կարդամ սուրբ գրությունները»: Դա նաև մի տեսակ մրցակցության վերածվեց իմ և հայրիկիս միջև: Նա հասել էր Ալմայի գրքին, և ես ուզում էի հասնել նրան։ Ես սկսեցի ամեն օր կարդալ իմ սուրբ գրությունները՝ երբեմն օրական 10 կամ 15 գլուխ:

Ես սկսեցի ավելի շատ հոգևոր փորձառություններ նկատել։ Այդքան շատ կարդալն անձնական հայտնություն ստանալու հնարավորություն է տալիս: Ես իսկապես ժամանակ էի տրամադրում Տիրոջը:

Ես սկսեցի պահել հոգևոր օրագիր։ Մի անգամ ես գրել եմ. «Ես կարդում էի 3 Նեփի գլուխն այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսն իջավ մարդկանց մոտ և այն բոլոր հրաշալի բաների, որոնք Նա արեց: Այսօր ես ինձ այնքան մոտ էի զգում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»:

Ես իսկապես զարմացա, թե որքան փորձառություններ ունեի, հատկապես, երբ փնտրում էի դրանք: Ես մտածեցի. «Օ՜, Աստված իսկապես շատ է խոսում ինձ հետ»:

Սուրբ գրություններն ուսումնասիրելը իսկապես օգնեց ինձ, հատկապես հաճախ տեղափոխվելու հետ կապված ունեցածս հոգեկան սթրեսի պարագայում: Սուրբ գրությունները Քրիստոսի խոսքերն են։ Նա խոսում է մեզ հետ դրանց միջոցով: Նրա խոսքերի միջոցով ես կարողանում եմ ավելի մոտենալ Նրան:

երիտասարդ կին

Լիննեա Ի․, 16 տ․, Հավայան կղզիներ, Միացյալ Նահանգներ

Սիրում է խաղալ թենիս, արշավի գնալ, սերֆինգ և դաշնամուր նվագել: