«Եկեղեցին Մոնղոլիայում», Լիահոնա, սեպտ․ 2025։
Եկեղեցին Մոնղոլիայում
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատուն աճել է Մոնղոլիայում այն ժամանակից ի վեր, երբ 1992 թվականին տարեց միսիոներական զույգն առաջին անգամ ոտք դրեց այնտեղ։ Մոնղոլիայում առաջին նորադարձները մկրտվեցին 1993 թվականին, և այդ նույն տարում ձևավորվեց առաջին ճյուղը։ 1995 թվականին հաստատվեց առաջին միսիան։ Այսօր Մոնղոլիայում Եկեղեցին ունի.
-
12,400 անդամ (մոտավորապես)
-
2 ցից, 24 ծխեր և ճյուղեր, 1 միսիա
-
1 տաճար (կկառուցվի Ուլաանբաաթարում)
Հոգևոր օրհնություններ
Ուլաանբաաթար Արևելյան ցցից Մունխ-Օդ Ալթանսուխն (վերևում աջից) ասում է, «Ես անգնահատելի հոգևոր փորձառություններ եմ ձեռք բերում տարբեր գործողությունների միջոցով, ինչպիսիք են՝ սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ուրիշներին ծառայելը և տաճարային երկրպագությունը: Ես գիտեմ, որ կանոնավոր կերպով կիրառվող ավետարանի փոքր և հասարակ բաները կօգնեն մեզ` որպես ընտանիք առաջադիմելու դեպի վեհացում»։