«Մեր օրերի համար», Լիահոնա, սեպտ․ 2025։
Մեր օրերի համար
Ընտանիքի մասին հռչակագրի՝ աշխարհին ներկայացվելուց երեսուն տարի անց, դրա աստվածային սկզբունքներն ավելի քան երբևէ մարգարեական և վավերական են:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ելույթ է ունենում Սանտիագոյում (Չիլի)՝ ժողովի ժամանակ
1995 թվականի սեպտեմբերի 23-ին նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) ելույթ ունեցավ Սփոփող միության քույրերի հավաքի ժամանակ և ներկայացրեց «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Հետևյալ մեկնաբանությունները այդ ելույթից են․
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխայի օրհնությունը պիտի լինի ծնվել մի տանը, որտեղ այդ երեխային ողջունում են, դաստիարակում, սիրում, և նա օրհնվում է ծնողներով՝ հորով և մորով, ովքեր հավատարմությամբ ապրում են միմյանց և իրենց երեխաների հետ:…
Որքան ավելի ուշադիր դաստիարակեք ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանով, սիրով և բարձր ակնկալիքներով, այնքան ավելի հավանական է, որ նրանց կյանքում խաղաղություն կլինի:…
Այդքան մեծ չափերով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվել են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել։ Դրա իրականացման համար մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին՝ որպես հռչակագիր և վերահաստատում՝ ընտանիքին վերաբերող չափանիշների, վարդապետությունների և սովորույթների, որոնք աշխարհի պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: …
Մենք բոլորին պատվիրում ենք ուշադիր կարդալ, խորհել և աղոթել այս հայտարարության մասին։ Ցանկացած ազգի ուժը ամուր հիմնավորված է դրա տների պատերի մեջ։ Մենք հորդորում ենք մեր ժողովրդին ամենուրեք ամրացնել իրենց տները՝ համաձայն դարերով սրբագործված այս արժեքների»։