2025
Աստվածային նախագծով. առաքելական ուսմունքներ ընտանիքի մասին
Սեպտեմբեր 2025


«Աստվածային նախագծով. առաքելական ուսմունքներ ընտանիքի մասին», Լիահոնա, սեպտ․ 2025

Աստվածային նախագծով. առաքելական ուսմունքներ ընտանիքի մասին

Մենք՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ, բոլորս երկնային ընտանիքի անդամներ ենք, որն ապահովում է ընտանիքի օրինակը այստեղ՝ երկրի վրա։

Առաջին Նախագահության՝ 2018 թվականի պաշտոնական դիմանկարը

«Տերը նախագծել է ընտանիքը որպես Եկեղեցու և հասարակության հիմնական միավոր»։ Ընտանիքները կարող են բաղկացած լինել երեխա ունեցող ամուսնուց և կնոջից, ինչպես նաև կարող է լինել անհատ, միայնակ ծնող և երեխաներ, կամ ամուսին և կին՝ առանց երեխաների։ Եվ երբեմն այդ ընտանիքները կարող են ներառել այլ հարազատների: Անկախ մեր ամուսնական կարգավիճակից կամ անձնական հանգամանքներից՝ մեզանից յուրաքանչյուրը պատկանում է Աստծո ընտանիքին, մենք յուրաքանչյուրս երկրային ընտանիքի անդամներ ենք և յուրաքանչյուրս պատրաստվում ենք լինել հավերժական ծնողներ:

Հազարամյակներ շարունակ մարգարեներն ու առաքյալները հռչակել են ընտանիքի սրբությունը և նախազգուշացրել այն աղետների մասին, որոնք կպատահեն անհատներին, ազգերին և աշխարհին, եթե ընտանիքները չպահպանվեն և պաշտպանված չլինեն: Ահա մի քանի ոգեշնչված խոսքեր մարգարեներից և առաքյալներից՝ կապված ընտանիքի և «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի կարևորության մասին: