«Դու Քրիստոսն ես»
(Մատթեոս 16․16։)
Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հավատան Հիսուս Քրիստոսին, ուխտի միջոցով պատկանեն Հիսուս Քրիստոսին և Իր եկեղեցուն և ձգտեն նմանվել Հիսուս Քրիստոսին։
Երբ մեր որդի Էլին չորրորդ դասարանում էր, նրա դասարանը կեղծ կառավարության նմանակում կազմակերպեց, որտեղ նա իր հասակակիցների կողմից ընտրվեց ծառայելու որպես դասարանի դատավոր։ Մի օր Յուտայի Երկրորդ շրջանի գործող դատարանի դատավորն այցելեց նրանց, հագցրեց Էլիին իր պաշտոնական հանդերձը և անցկացվեց դասարանի դատավորի երդմնակալություն։ Այս իրադարձությունը Էլիի դյուրազգաց հոգում բռնկեց իրավագիտություն և Օրենսդրի՝ Հիսուս Քրիստոսի, մասին ուսումնասիրելու ցանկություն։
Տարիներ անց, ջանասեր աշխատանքի արդյունքում, Էլին ստացավ հարցազրույցի հրավեր իր ընտրած իրավաբանական ինստիտուտներից մեկում։ Նա ասաց․ «Մայրի՛կ, ինձ 10 հարց տվեցին։ Վերջին հարցն էր․ «Ինչի՞ց է սկիզբ առնում քո բարոյական կողմնացույցը»։ Ես ասացի, որ պատմության ընթացքում մարդկության բարոյական համակարգերը սկիզբ են առել՝ նմանակելով կյանքի նախատիպերի։ Բարոյականության նախատիպը, որին ես ձգտում եմ նմանվել, Հիսուս Քրիստոսն է։ Ես ասացի, որ եթե ամբողջ մարդկությունն ապրեր Հիսուս Քրիստոսի Լեռան քարոզի ուսմունքներով, աշխարհը կլիներ ավելի լավ, ավելի խաղաղ վայր»։ Այնուհետև հարցազրույցն ավարտվեց և Էլին մտածեց․ «Կորան իմ մանկության երազանքները։ Ոչ ոք աշխարհիկ ակադեմիական աշխարհում չի ցանկանում լսել Հիսուս Քրիստոսի մասին»։
Երկու շաբաթ անց Էլին ընդունվեց՝ կրթաթոշակի հնարավորությունով։ Մինչ վերջնական որոշում կայացնելը՝ մենք այցելեցինք համալսարան։ Իրավագիտական ինստիտուտը նման էր ամրոցի, որը գտնվում էր բարձր բլրի վրա, որտեղից բացվում էր գեղեցիկ լճի մի տեսարան։ Զարմանալիորեն՝ երբ քայլում էինք հոյակապ գրադարանի և վեհաշուք միջանցքների միջով, պաստառների վրա գրված և քարի մեջ քանդակած տարրեր գտանք Լեռան քարոզից։
Լեռան քարոզը միանշանակ ամենաշատ ուշադրության արժանի ճառն է, որը երբևէ ասվել է, լինելով առաջինը իր ուսմունքներով։ Ոչ մի այլ քարոզ չի կարող օգնել մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի բնավորությունը, Նրա աստվածային հատկանիշները և Նրան նմանվելու մեր վերջնական նպատակը։
Ամբողջ կյանքում Հիսուս Քրիստոսի աշակերտներ դառնալը սկսվում է մեր տներում և Երեխաների միությունում՝ սկսած 18 ամսականից։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հավատան Հիսուս Քրիստոսին, ուխտի միջոցով պատկանեն Հիսուս Քրիստոսին և Իր եկեղեցուն և ձգտեն նմանվել Հիսուս Քրիստոսին։
Հավատալ Հիսուս Քրիստոսին
Առաջինը՝ հավատալ Հիսուս Քրիստոսին։
Կյանքի հացի քարոզից հետո, «[Տիրոջ] աշակերտներից շատերը» չկարողացան ընդունել Նրա ուսմունքները և վարդապետությունը և «հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին»։ Այդ ժամանակ Հիսուսը դիմեց տասներկուսին և տվեց մի սրտաբեկ հարց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»:
Պետրոսը պատասխանեց.
«Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։
«… Մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»։
Ինչպես Պետրոսը ցույց տվեց՝ հավատալ նշանակում է «հավատք ունենալ ինչ-որ մեկի հանդեպ կամ ընդունել մի բան որպես ճշմարտություն»։ Որպեսզի մեր հավատքն առաջնորդի մեզ դեպի փրկություն, այն պետք է կետնրոնացած լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ վստահ ենք, որ Նա գոյություն ունի, հասկանում ենք Նրա իրական բնավորությունը և էությունը և գիտենք, որ ձգտում ենք ապրել համաձայն Նրա կամքի։
Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է․ «Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը բոլոր համոզմունքների հիմքն է և աստվածային զորության փոխանցողը»։
Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին ամրացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և ստանալ Նրա աստվածային զորությունը: Մեր Փրկչից բացի ուրիշ բան փնտրել պետք չէ։
«[Տերը] խոսեց ժողովրդի հետ՝ ասելով.
Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը։ …
Բարձրացեք և առաջ եկեք։ …
Բազմությունն առաջ եկավ, և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը, և շոշափեց բևեռների նշանները նրա ձեռքերի ու նրա ոտքերի վրա. և դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, … և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան անկասկած ու վկայեցին, որ այդ նա էր»։
Ես հրավիրում եմ ձեզ խորհել, թե ինչպես կարող են այս սկզբունքները կիրառվել փոքր երեխաների կյանքում։ Արդյո՞ք նրանք լսում են վկայություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Արդյո՞ք նրանք տեսնում են ակնածալից, երկրպագող նկարներ Նրա ծառայությունից և Աստվածությունից։ Արդյո՞ք նրանք զգում են և ճանաչում Սուրբ Հոգու վկայությունը Նրա իրականության և աստվածայնության մասին։ Արդյո՞ք նրանք գիտեն Նրա ուղերձի և առաքելության մասին։
Պատկանել Հիսուս Քրիստոսին և Նրա եկեղեցուն
Երկրորդը՝ պատկանել Հիսուս Քրիստոսին և Նրա եկեղեցուն։
Բենիամին թագավորի ժողովրդի սրտերում մի զորեղ փոփոխություն էր առաջացել և ուխտի միջոցով նրանք նվիրագործեցին իրենց կյանքը՝ կատարելու Աստծո կամքը։ Ուխտի շնորհիվ, որ նրանք արել էին Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ, նրանք «[կոչվեցին] Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը»։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք ունենք ուխտի պատասխանատվություն՝ կառուցելու Նրա արքայությունը և պատրաստվելու Նրա վերադարձին։
Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին կապել և պահել սրբազան ուխտեր։ Եկ, հետևիր ինձ ձեռնարկի Ա և Բ հավելվածներում մենք գտնում ենք, թե ինչպես սկսել զրույց և ուսուցանել, որպեսզի զորացնենք ընտանիքները և աջակցենք ուսուցիչներին և ղեկավարներին իրենց սրբազան պարտականություններում՝ պատրաստելու երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի արահետի վրա ողջ կյանքում։
Նմանվել Հիսուս Քրիստոսին
Երրորդը՝ նմանվել Հիսուս Քրիստոսին։
Մորմոնի Գրքում Փրկիչը հորդորեց Իր նոր կանչված աշակերտներին հնարավորինս շատ ընդօրինակել Իրեն․ «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:
Ինչպե՞ս կարող ենք օգնել մկրտված և հաստատված երեխաներին կատարել իրենց ուխտի պարտականությունը՝ հավաքելու իրենց և ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ։ Ամբողջ կյանքի աշակերտությունը պահանջում է, որ մենք «խոսքը կատարողնե՛ր [լինենք] և ոչ միայն լսողներ»:
Տիրոջ ամենափոքր աշակերտներին հրավերներ հղելիս՝ խնդրում ենք օգտվել ամեն առիթից՝ ուղղորդելու նրանց, առաջնորդելու, քայլելու նրանց կողքին և օգնելու, որ գտնեն ուղին։ Խորհուրդ արեք այս թանկագին փոքրիկների հետ, մինչ նրանք պատրաստվում են ուսուցանել, վկայել, աղոթել, կամ ծառայել, որպեսզի նրանք ինքնավստահ լինեն և զգան ուրախություն իրենց պարտականությունները կատարելիս։ Փնտրեք ոգեշնչված ուղիներ՝ օգնելու նրանց իմանալ, որ սա իրենց եկեղեցին է և նրանք կենսական դեր ունեն՝ պատրաստվելու Փրկչի վերադարձին։
Երբ Հիսուս Քրիստոսը դառնում է մեր կյանքի կենտրոնը, ապա այն, ինչ մենք ցանկանում ենք, և թե ինչպես ենք ցանկանում, ընդմիշտ փոխվում են։ Դարձը փոխում է ամեն ինչ: Այն փոխում է մեր էությունը «այնպես, որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»։ Այն փոխում է, թե ինչպես ենք մենք ծախսում մեր ժամանակը, մեր միջոցները՝ ինչ ենք կարդում, դիտում, լսում և ինչով կիսվում։ Այն նույնիսկ փոխում է մեր արձագանքը՝ թե ինչպես ենք պատասխանում նշանավոր, ակադեմիական, կարիերայի ուղղվածությամբ հարցազրույցներում։
Մենք պետք է տարածենք Հիսուս Քրիստոսի լույսը մեր կյանքի յուրաքանչյուր անկյունում։ Եթե մենք չենք վկայում Նրա նախաերկրային աստվածության ճշմարտացիության մասին, Նրա աստվածային առաքելության մասին և Նրա բանտից արձակող հարության մասին մեր տներում և յուրաքանչյուր եկեղեցու ժողովում, ապա մեր սիրո, ծառայության, ազնվության, խոնարհության, երախտագիտության և կարեկցանքի ուղերձը դառնում է ոչ ավելին, քան զվարթ ոգեշնչող խոսքեր բարեխոհ կյանքի։ Առանց Հիսուս Քրիստոսի չկա փոխվելու զորություն, նպատակի ձգտում և չկա հաշտեցում կյանքի դժվարությունների հետ։ Եթե մենք անկանոն դարձնենք Հիսուս Քրիստոսի մեր աշակերտությունը, դա աղետալի կլինի մեր երեխաների համար։
Երբ ասում ենք մեր երեխաներին, որ սիրում ենք նրանց, արդյո՞ք մենք ասում ենք նաև, որ նրանց Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են նրանց։ Մեր սերը կարող է սփոփել և ոգեշնչել, բայց Նրանց սերը կարող է սրբագործել, վեհացնել, և բժշկել։
Հիսուսը չպետք է լինի հնարված Հիսուս, հասարակ Հիսուս, մարմին չունեցող Հիսուս, անկանոն Հիսուս կամ անհայտ Հիսուս, այլ փառավորված, ամենակարող, հարություն առած, վեհացած, երկրպագելի, զորեղ, Աստծո միածին Որդի, ով հզոր է փրկելիս։ Եվ ինչպես մի փոքր երեխա Ֆիլիպիններում վկայեց ինձ մի օր՝ «Մենք արժանի՛ ենք փրկվելու»։ Նրա սուրբ և նվիրական անունով, ում «Աստված … նախապես սահմանեց [մեծագույն] քավություն լինելու»՝ Հիսուս Քրիստոսի, ամեն։