2025
Խարդախությո՞ւն է համացանցից կամ արհեստական բանականությունից արտագրելը դպրոցական աշխատանքների համար
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Նշանակետին

Խարդախությո՞ւն է համացանցից կամ արհեստական բանականությունից արտագրելը դպրոցական աշխատանքների համար:

երիտասարդ կնոջ դիմանկար՝ թվային խմբագրման գործիքներով

Կարճ պատասխանն է՝ այո:

Տեխնոլոգիան հասանելի է դարձնում ինֆորմացիան՝ բառացիորեն օգտագործելով մատները։ Այն հրաշալի գործիք է հետազոտության և կրթության համար։ Բայց դպրոցական աշխատանքների համար համացանցից կամ արհեստական բանականությունից արտագրելու հարցը անգամ հարմարավետության մասին չէ։ Ավելի շատ այն քո կրթության իրական նպատակի մասին է։

«Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն: … Կրթությունը … ձեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի շատ նմանվել Երկնային Հորը» (Երիտասարդներին զորացնելու համար․ Ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 31)։ Այս կրթության նպատակը քո մտքի և քո գիտելիքի զարգացումն է։ Խոսքը նվազագույն պահանջները կատարելու մասին չէ։

Խարդախության հարցի վերաբերյալ․ եթե քո դպրոցը կամ ուսուցիչն արգելում է համացանցից կամ արհեստական բանականությունից արտագրելը, ապա մի արա դա։ Եթե քո ուսուցիչը հանձնարարում է քեզ գրել ինչ-որ բան, ապա դու գրիր այն։ Եթե վստահ չես, թե ինչն է թույլատրվում որոշ հանձնարարություններում, հարցրու քո ուսուցչին:

«Ապրել ազնվությամբ նշանակում է, որ դուք սիրում եք ճշմարտությունը ձեր ամբողջ սրտով, ավելի շատ, քան սիրում եք … հարմարավետությունը» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 31)։