Ամբողջ պատկերը
Երբևէ խաղացե՞լ ես ինչու խաղը։ Այն մոտավորապես այսպես են խաղում.
Ինչո՞ւ ես պետք է դպրոց գնամ։ Որպեսզի լավ աշխատանք գտնես։ Ինչո՞ւ ես պետք է լավ աշխատանք գտնեմ։ Որպեսզի ամուսնանաս և երեխաներ ունենաս։ Ինչո՞ւ ես պետք է դա անեմ։ Որպեսզի քո երեխաները դպրոց գնան։
Եվ այսպես խաղը վերսկսվում է։ Ամեն ինչ անիմաստ է թվում առանց ամբողջական պատկերի։ Մենք օրհնված ենք, որ ունենք այն։ Այն կոչվում է երջանկության ծրագիր, որը մեզ նպատակ և իմաստ է տալիս։ Այն տալիս է մեզ պատճառներ, որոնք կարևոր են այս կյանքում և հավերժության մեջ։ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի այս համարը լինելու է սրա մասին։
Երկնային Հոր ծրագրի համատեքստում, որի կենտրոնում են Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, դու կգտնես ցանկություն և ուժ՝ պատրաստվելու ապագային: Քո ուսումը, աշխատանքը, ընտանիքն ու ծառայությունը Եկեղեցում կարող են դառնալ ոչ թե ճնշող բեռ, այլ մեծ փնտրտուք:
Դու կարող ես անել ամեն ինչ, քանի որ Հիսուս Քրիստոսը կանգնած է քո կողքին։
Սիրով՝
Բրեդլի Ռ. Վիլկոքս
Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդական