2025
Միացեք
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Միացեք

Ֆլավիա Կ.

19 տարեկան, Բուենոս Այրես, Արգենտինա

երիտասարդ կին

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Վերջերս ես կորցրի իմ ոտքը գնացքի վթարի հետևանքով:

Ես նստած էի գնացքում, երբ զգացի, որ իմ հեռախոսը կորավ ձեռքերիցս․ ինչ-որ մեկը կողոպտեց ինձ: Առանց մտածելու ես վազեցի տղամարդու հետևից գնացքի վագոնների միջով, որոնք դռներ չունեին: Ես վստահ չեմ, թե ինչ պատահեց, բայց հանկարծ ես հայտնվեցի գնացքի տակ և բղավելով օգնություն կանչեցի:

Մի քանի օր անց ես արթնացա հիվանդանոցում: Ես իմացա, որ կորցրել եմ աջ ոտքս: Հիվանդանոցում գտնվելիս ես շարունակ լաց էի լինում: Բայց իմ ընտանիքը, ընկերներն ու եկեղեցու ընտանիքը միշտ ինձ հետ էին և օգնում էին ինձ:

Գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նույնպես օգնեցին ինձ: Յուրաքանչյուր վիրահատությունից առաջ ես միշտ անձնական աղոթք էի ասում, որ ամեն ինչ լավ լինի, և ես չվախենամ: Ամեն անգամ, երբ հուսալքվում էի, զգում էի, որ Տերն ինձ հետ է։

Ես շարունակում եմ լավանալ և ձգտում եմ առաջ շարժվել Փրկչի օգնությամբ: