2025
Հիսուս Քրիստոսի ավետարանը․ Ուրախ ձայն
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Հիսուս Քրիստոսի ավետարանը․ Ուրախ ձայն

Վերականգնված ավետարանը նպատակ և ուրախություն կպարգևի քեզ՝ հավերժական կյանք տանող ճանապարհին։

Հիսուս Քրիստոս

Հույսի լույս, Սայմոն Դյուի

Մի քանի տարի առաջ Ճապոնիայում որպես միսիայի ղեկավար ծառայելիս ես հարցազրույց անցկացրի մի մարդու հետ, որը միացել էր Եկեղեցուն մեկ տարի առաջ և ցանկանում էր տաճարային երաշխավորագիր ստանալ:

Մեր զրույցի ընթացքում այս նոր անդամը նկարագրեց, թե ինչպիսի խոր երախտագիտություն է զգում այն օրհնությունների համար, որ ստացել էր մկրտությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում։ Նա ցույց տվեց ինձ ուխտով կապված վստահություն, որը բխում էր ավետարանի իր հասկացողությունից, որը խորապես արմատավորված էր նրա մեջ: Նա Հիսուս Քրիստոսի դարձի եկած աշակերտ էր, որն ունեցել էր սրտի հզոր փոփոխություն (տես Մոսիա 5․2

Հարցազրույցից հետո ես պատմեցի շրջանի նախագահին, թե որքան տպավորված էի, որ միսիոներներն ու անդամները գտել և հոգևորապես սնուցել էին նման ներուժ ունեցող նշանավոր մարդու:

Ես ապշեցի՝ իմանալով, որ երբ այս մարդը սկսեց հանդիպել միսիոներների հետ և հաճախել եկեղեցի, նա անտուն էր և գրեթե անհույս հանգամանքներում: Այս եղբոր կողմից ավետարանի ուսումնասիրությունը և նրա դարձը ամիսների ընթացքում հանգեցրին նրա հրաշալի փոփոխությանը՝ նրան դնելով հոգևոր և նյութական ինքնապահովման և ուրախության ուղու վրա:

Ավետարանը այս եղբորը տվեց ավելի պարզ պատկեր կյանքի նպատակի վերաբերյալ։ Ավետարանի պարզ ու արժեքավոր ճշմարտությունները պատասխանեցին մահկանացու կյանքի մասին նրա հարցերին։ Նման օրհնությունները հավասարապես հասանելի են քեզ և Աստծո բոլոր զավակներին՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

ընտանիքը զբոսնում է տաճարի շուրջը

Կյանքի նպատակը

Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Եկեղեցուն ուղղված իր վերջին վկայության մեջ նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ասել է․

«Մենք գիտենք, թե ով է Աստված. մենք գիտենք, թե ով է Փրկիչը, որովհետև մենք ունենք Ջոզեֆին։ …

«… Որքան օրհնված ենք մենք, որ գիտենք մեր կյանքի նպատակի մասին, թե ինչու ենք մենք այստեղ և ինչ պետք է փորձենք անել և իրականացնել մեր առօրյա կյանքում»:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար դա ներառում է Աստծո փրկության «կատարյալ ծրագրի» մասին հասկացողությունը, որը հայտնի է նաև «երջանկության մեծ ծրագիր», «փրկագնման ծրագիր» և «ողորմության ծրագիր» անուններով (Ալմա 42․8, 11, 15)։ Աստծո ծրագիրը «կյանքից հանում է առեղծվածը, իսկ մեր ապագայից՝ անորոշությունը»։ Ծրագրի և կյանքի նպատակի հիմնական և առանցքային մասը «Քրիստոսի վարդապետությունն» է։

Ավետարանի միջոցով մենք գիտենք, որ Աստծո զավակներն ենք, ուղարկված երկիր՝ փորձվելու և պատրաստվելու հարություն առնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 76.39): Մենք գիտենք պատվիրանները և մեզ սովորեցնում են «բարին տարբերել չարից» (2 Նեփի 2․5)։ Մենք գիտենք, որ այստեղ ենք սիրելու և ծառայելու համար, և որ Փրկիչը կանչել է մեզ հաղթելու աշխարհին և օգնելու ուրիշներին անել նույնը (տես Հովհաննես 16․33

Այն, ինչ Ջոզեֆ Սմիթն անվանեց «մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի ուրախ ձայնը», կուժեղացնի մեզ դժվարին օրերին և իմաստ ու նպատակ կբերի մեզ և ուրիշներին:

Հնազանդություն և օրհնություններ

Աստված մեզ բարոյական կամքի ազատություն է տվել, որպեսզի կարողանանք հաշվետու լինել մեր ընտրությունների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 101․78, տես նաև 2 Նեփի 2․16)։ Որպես «բոլոր բաներում հակադրության» մաս (2 Նեփի 2․11), սատանային թույլատրվում է գայթակղել մեզ՝ չարաշահելու մեր կամքի ազատությունը:

Մեր օրերում Տեր Հիսուս Քրիստոսը կանչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և «երկնքից խոսեց նրա հետ, և նրան պատվիրաններ տվեց» (Վարդապետություն և Ուխտեր 1.17): Այսօր Տերը շարունակում է հայտնել Իր պատվիրաններն ու կամքը Իր մարգարեներին, քանի որ Նա ցանկանում է առաջնորդել մեզ դեպի երջանկություն այս կյանքում և դեպի սելեստիալ փառք՝ հաջորդ կյանքում:

Բենիամին թագավորն ուսուցանում է

King Benjamin Preaches to the Nephites [Բենիամին թագավորը քարոզում է նեփիացիներին], Գարի Լ. Կապպ

prophet teaching

Teaching True Doctrine [Ճշմարիտ վարդապետության ուսուցում], Մայքլ Մալմ

Ջոզեֆ Սմիթը ուսուցանում է

Joseph Smith Preaching [Ջոզեֆ Սմիթը քարոզում է], Սեմ Լոլոր

Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանում է

Աստծո պատվիրաններին հնազանդվելը պետք է բխի Նրա հանդեպ մեր նվիրվածությունից և սիրուց: Հիսուս Քրիստոսը հայտարարել է. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14․15)։ Երբ պահում ենք Տիրոջ պատվիրանները, Նրա հանդեպ մեր սերը ցույց տալու վերջնական արդյունքը երջանկություն և ուրախություն բերող օրհնություններն են (տես Վարդապետություն և Ուխտեր 130․20-21

Մեր աստվածային ծագման և ճակատագրի հստակ հեռանկարով մենք գիտենք, որ․ «հենց այն բաները, որոնք լավագույնս կփոխեն [մեր] մահկանացու կյանքը, ճիշտ այն նույն բաներն են, որոնք [մեր] կյանքը լավագույնը կդարձնեն ողջ հավերժության մեջ»:

երիտասարդ տղաներ

Ուրախություն քո ճանապարհին

Ուրախ նորադարձը, որին ես հանդիպեցի Ճապոնիայում տարիներ առաջ, գտավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը՝ իր, միսիոներների և անդամների ջանասիրությամբ: Նա բացահայտեց իր նպատակը և ընդլայնեց երջանկության մեծ ծրագրի իր տեսլականը, որը նրան օրհնություններ և ուրախություն բերեց, որոնք բարձրացրին նրան նյութապես և հոգևորապես:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է․

«Իր յուրաքանչյուր զավակի համար նախատեսված մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող կյանքի և առաքելության շնորհիվ մենք կարող ենք և պետք է լինենք ամենաուրախ մարդիկ երկրի վրա: Նույնիսկ, երբ կյանքի փոթորիկները հարվածում են մեզ այս անհանգիստ աշխարհում, մենք կարող ենք զարգացնել ուրախության և ներքին խաղաղության աճող ու մնայուն զգացում՝ Քրիստոսի հանդեպ մեր հույսի և երջանկության գեղեցիկ ծրագրում մեր սեփական տեղը հասկանալու շնորհիվ»:

Ես հայտնում եմ իմ երախտագիտությունը և վկայությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի և երջանկության մեծ ծրագրի վերաբերյալ։ Ես հրավիրում եմ քեզ ճաշակել ավետարանի պտուղները և ավելի շատ ուրախություն զգալ հավերժական կյանքի քո ճանապարհին։